Մենք կշարունակենք աջակցել Զելենսկուն․ Եվրահանձնաժողովի ղեկավար
Միջազգային
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը X-ում «դրական» է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցը և շնորհակալություն հայտնել նրան Ուկրաինայում հրադադարին ուղղված ջանքերի համար:
«Կարևոր է, որ ԱՄՆ-ն մնա ներգրավված։ Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն Ուկրաինայում երկարատև խաղաղության հասնելու հարցում», - ընդգծել է նա։