«Կենդանի Նոստրադամուսը» նոր սարսափազդու կանխատեսումները
Միջազգային
«Կենդանի Նոստրադամուսը» վստահ է, որ 2025 թվականին «Ուկրաինան կվերածվի բուֆերային պետության, իսկ աշխարհը կկործանվի միջուկային ռեակտորի պայթյունից»։
«38-ամյա բրազիլացի Աթոս Սալոմեն, որը հայտնի է որպես «Կենդանի Նոստրադամուս», հռչակվել է դարձել իր ճշգրիտ կանխատեսումներով, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակի, Եղիսաբեթ II թագուհու մահվան և Microsoft-ի համաշխարհային փլուզման վերաբերյալ։ Այժմ նա կանխատեսում է, որ Ուկրաինայում պատերազմը կավարտվի առանց հաղթողների, ինչպես նաև զգուշացնում է «անտեսանելի պատերազմի» մասին, որը կարող է հանգեցնել միջուկային ռեակտորի պայթյունի։ Ուկրաինան կդառնա «բուֆերային պետություն»։
Համաշխարհային էլիտան արդեն պատրաստվում է աղետի՝ հանրության համար ստեղծելով «կայունության պատրանք»։
2025 թվականի մեկ այլ կարևոր իրադարձություն է Գոլֆստրիմի մասնակի փլուզումը։ 2025 թվականը կլինի «Նորարարական ուղու»՝ Չինաստանի և Հնդկաստանի միջև տեխնոլոգիական դաշինքի ձևավորման տարին, որը շրջանցում է արևմտյան ֆինանսական համակարգը։
