Հակասանիտարական վիճակ Երևանում․ թիվ 43 մանկապարտեզի հարևանությամբ գտնվող տարածքում փնթի և գարշահոտ վիճակ է
Հասարակություն
Արդեն մի քանի շաբաթ է՝ Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցում, թիվ 43 մանակապարտեզի հարևանությամբ բնակություն է հաստատել անօթևան մի քաղաքացի, ով իր ունեցած ողջ գույքը, իրերը, անկողնային պարագաները տեղավորել է ողջ պատի երկայնքով և գիշերում է բաց երկնքի տակ, հաղորդում է Shamshyan.com–ը։
Կայքի հետ զրույցում տարեց կինը ասաց, որ ինքը տուն ունի, սակայն չգիտես ինչու այդտեղ է բնակվում և որ գոյություն պահպանելու միակ տարբերակը ապակյա շշեր հավաքելը և վաճառելն է։
Տարածքում տիրում է փնթի և հակասանիտարական վիճակ, դպրոց և մանկապարտեզ հաճախող հազարավոր մարդիկ ստիպված են լինում անցնել այդ վայրով, ուստի խնդրում ենք համապատասխան մարմինների աշխատակիցների ուշադրությունը՝ առաջացած խնդիրը լուծելու համար։