Գազ չի լինելու

Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է՝ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր, Կենտրոն, Մաքրավան, Վ.Աղբյուրակ, Երկաթգծի կայարան թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։
Մայիսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ը, կդադարեցվի նաև Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Հույսի ավան թաղամասի գազամատակարարումը։