Ռուսաստանը պատրաստ է աջակցել ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը․ Լավրով
Միջազգային
Մոսկվան բարձր է գնահատում Նիկոլ Փաշինյանի անձնական մասնակցությունը Հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին՝ ի հեճուկս արևմտյան պաշտոնյաների սպառնալիքների, Երևանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի պաշտպանության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովմանը։ Անվտանգության ոլորտը մենք շարունակում ենք համարել մեր դաշնակցային հարաբերությունների ամենակարևոր ուղղություններից մեկը»,-նշեց Ռուսաստանի արտգործնախարարը։
Նա ընդգծեց, որ Մոսկվան շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմամբ։