Այժմ ընթանում է «3+3» հարթակի շրջանակներում երրորդ համաժողովի նախապատրաստումը․ Լավրով
Միջազգային
Մենք զգալի ներուժ ենք տեսնում «3+3» հարթակում տարածաշրջանային համագործակցության զարգացման մեջ, որը ներկայացնում է Հարավային Կովկասի երկրները և նրանց անմիջական հարևաններին (Ռուսաստան, Իրան և Թուրքիա)։ Այս մասին Երևանում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա հիշեցրել է, որ «3+3» հարթակի շրջանակներում արդեն կայացել է նախարարների մակարդակով երկու հանդիպում Թեհրանում և Ստամբուլում։
Լավրովը հայտնել է, որ այժմ ընթանում է երրորդ համաժողովի նախապատրաստումը։