Տեսախցիկը ֆիքսել է ուկրաինական անօդաչուների կառավարման կենտրոնի ոչնչացումը (Տեսանյութ) Նստած սպասում եմ, թե երբ գետը կքշի դիակները. ԴՕԿ կուսակցության նախագահ Ա. Խուդավերդյան Մահացել է նկարիչ Սարգիս Թերզյանը Արծրունի ասածներն իրականության հետ որեւէ կապ չունեն. Աշոտ Մելքոնյան Լևոն Տեր-Պետրոսյանի հետ արդեն քանի տարի հեռախոսով չեմ խոսել. Սերժ Սարգսյան Ահավոր բուլինգ է իրականացվում բոլորիս երեխաների դեմ. Սեմյոն Բաբայան Ես ձեզ դատի եմ տվել․․․ էս դասագրքերի համար պատասխան եք տալու․ հանրային պաշտպան Ինձագին հնարավոր է հեռանա «Ինտերից» ՉԼ-ի եզրափակիչից հետո Պատասխանեք վիկտորինային եւ ստացեք հայտնի փաստաբանի խորհրդատվությունը, խոստանում են նաեւ դրամական պարգեւ «Ինտերը» «Բարսելոնայի» ֆուտբոլիստին դիտարկում է, որպես Մխիթարյանին փոխարինողի

Արծրունի ասածներն իրականության հետ որեւէ կապ չունեն. Աշոտ Մելքոնյան

Ներքաղաքական

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Մարշալ Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ Արծրուն Հովհաննիսյանի հանրային լայն արձագանք գտած պատմաքաղաքական աղմկահարույց հարցազրույցը Հանրայինի եթերում հանգեց նրան, որ անգամ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն է արձագանքել: Դեսպանը բաց նամակ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին եւ պարզաբանում պահանջել՝ ՊՆ ներկայացուցչի` նացիստական Գերմանիային արդարացնող սրբապիղծ հայտարարությունների վերաբերյալ: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ:

Ինչպես գիտենք, օրերս Արծրուն Հովհաննիսյանի կողմից հնչեցված հայտարարությունները այն մասին, թե գերմանացիները ցանկանում էին գրավել Թուրքիան, մասնատել այն եւ վերադարձնել Արևմտյան Հայաստանը հայերին, լայն քննարկման առարկա է դարձել: Ի՞նչ կարծիք ունի, վերոնշյալի հետ կապված, ԳԱԱ Պատմության ինստիտուտը:

Արծրունի ասածներն իրականության հետ որեւէ կապ չունեն։ Եթե այսպես կոչված, ծրագիրը որեւէ աղերս ունի իրականության հետ, թող այդ տեսակետը պաշտպանողները ինձ բացատրեն՝ ինչու գերմանացիները, որոնք գրավել էին Մերձբալթյան տարածքը (որը երկու տարի առաջ ներկայացվում էր որպես երեք անկախ պետությունների տարածք) չտվեցին ո՛չ Լիտվային, ո՛չ Էստոնիային, ո՛չ էլ Լատվիային։

Թող բացատրեն՝ ինչու գերմանացիները, որոնք գրավել էին Ուկրաինան, չհայտարարեցին այդ երկրի անկախությունը։ Ինչու մոլդովացիներին անկախություն չտվեցին։ Եվ երբ գրավեցին Ռուսաստանի եվրոպական հատվածի մեծ մասը, ինչու ռուսներին չտրամադրեցին անկախություն։

Եթե դա իրական ծրագիր էր, ինչու հայերի անկախությունը պիտի ճանաչվեր՝ այն էլ ոչ միայն Արեւելյան Հայաստանում, Խորհրդային Հայաստանի տարածքում, այլեւ Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Չմոռանանք, որ Գերմանիան երբեք նման բան չի պաշտպանել։ Պայմանագրերի հարցում էլ, եթե խոսում ենք, ապա Գերմանիան` որպես պարտվող կողմ, բնականաբար, չէր կարող հավանություն տալ Սեւրի պայմանագրին։

Ամենակարեւորը՝ հիշատակվում է ինչ-որ ծրագիր, ըստ որի՝ գերմանացիները Բուլղարիայից եւ մեկ այլ ուղղությամբ պետք է ներխուժեին Թուրքիա եւ այնտեղ ստեղծեին միացյալ Հայաստան՝ միեւնույն ժամանակ պառակտելով Թուրքիան։ Բայց նման բան երբեք չի ասվել։

Այդ դեպքում թող մեկնաբանեն՝ ինչո՞ւ 1941-42 թթ.` հատկապես ամռանը, Թուրքիան բերում էր 800 հազարից մինչեւ մեկ միլիոն զինվոր Խորհրդային Հայաստանի եւ Վրաստանի սահմաններին։ Արդյո՞ք կարելի է ասել, թե Բուլղարիայի ուղղությամբ գերմանական հնարավոր ներխուժումից էին պաշտպանվում։

Եվ վերջապես, երբ գերմանացիները ստեղծում էին ազգային լեգեոններ բոլոր ազգությունների ներկայացուցիչներից, միջինասիացիներից մինչեւ ուկրաինացիներ ու կովկասցիներ, բոլորին տալիս էին նույն խոստումը՝ եթե կռվեք Խորհրդային Միության դեմ եւ մեր կողմից անցնեք, ապա ձեր տարածքներում անկախ պետություն կստեղծենք։ Բայց կյանքը ցույց տվեց, որ այդ խոստումներից եւ ոչ մեկը չկատարվեց։ Նրանք ոչ մի անկախություն չտվեցին, այնպես որ, այս պատմությունները հիշեցնում են հեքիաթ, եւ պատմագիտության մեջ նման շրջադարձերն իրականության հետ որեւէ աղերս չունեն։ Դրանք կեղծ պատմություններ են։

Ի դեպ, Արծրուն Հովհաննիսյանի կենսագրությունն ուսումնասիրելիս՝ նկատեցինք, որ նա Պատմության ինստիտուտում է պաշտպանել իր թեզը: Հետաքրքիր էր, թե ի՞նչ է եղել նրա պաշտպանած թեման, եւ առհասարակ, պատմության ինստիտուտը պատրաստվու՞մ է արդյոք հանդես գալ հայտարարությամբ, թե՝ ոչ:

Ի սեր Աստծո, ամեն մի այդպիսի տեսակետի կապակցությամբ՝ Պատմության ինստիտուտը գործ չունի հայտարարություն անելու: Պատմության ինստիտուտը ակադեմիական Հայոց պատմության չորրորդ հատորում ամբողջապես շարադրել է Երկրորդ աշխարհամարտի պատմությունը եւ Հայրենական պատերազմում հայ ժողովրդի մասնակցության իրողությունները ու նման հարցերի անդրադառնալու կարիք չունի: Պատկերացնո՞ւմ եք ամեն մի մարդ, եթե որեւէ մի բան ասեր՝ Պատմության ինստիտուտը հայտարարություններով պետք է հանդես գար:

Այսինքն՝ կստացվեր, որ ակադեմիական շրջանակներում, երբ յուրաքանչյուրը հայտարարություն կատարի՝ պատմության ինստիտուտը պետք է այն ամբողջությամբ բացատրի: Մենք գիտական հաստատություն ենք, ու մեր ասածը մենք թղթին հանձնել ենք վաղուց եւ մեր տեսակետը երբեք չենք փոխելու:

Այսինքն՝ նման դիրքորոշումները մենք չենք ընդունում. այդպիսի բաներ ասելը նշանակում է, որ մենք մոռանում ենք զոհերի հիշատակը եւ այդպիսով, նրանք չեն արժանանում պատվի: Ինչպես Նվեր Սաֆարյանը` 89-րդ «Թամանյան» դիվիզիայի հրամանատարը, Բեռլինը գրավելուց հետո հավաքում է, այսպես կոչված, արեւմտահայերին եւ տանում է նրանց դեպի կայսերական գերեզմաններ՝ Վիլհեմ Երրորդի գերեզմանին` հիշեցնելով, որ 1915 թվականին այդ մարդը սանկցիա տվեց Օսմանյան թուրքերի Հայոց ցեղասպանությունը իրականացնելու համար:

Այսօր, կանգնելով այն տեղում, որտեղ գտնվում է Վիլհելմ Երկրորդի գերեզմանը, այդպես մենք պետք է հիշենք՝ մեր հաղթանակի մեջ դեռ կան հազարավոր հերոսներ, որոնք մասնակցել են պատերազմին՝ ունենալով չորս մարշալներ, ծովակալներ, հազարավոր գեներալներ, ու այս ամենը մեկ մեծ պատմություն է, որի մասին չէին խոսում այդ ժամանակ. մարդիկ չէին հասկանում, որ դա արժեքավոր էր:

Ու երբ խոսվում է, թե ինչպիսին պետք է լիներ իրավիճակը, եթե գերմանացիները հաղթեին Ստալինգրադում, մենք պետք է հարցնենք՝ որքանո՞վ դա արդյունավետ կլիներ մեր ժողովրդի համար, հաշվի առնելով, որ մենք գտնվում էինք մի իրավիճակում, երբ մեր հայրենիքն էր վտանգի մեջ:

Ի դեպ, բանը հասել է նրան, որ ՌԴ դեսպանը ասում է, թե կեղծ ու սրբապիղծ հայտարարություններ է արել Արծրուն Հովհաննիսյանը: Ինքներդ ի՞նչ կարծիքի եք, երբ արդեն ՌԴ դեսպանի մակարդակով է այս հարցը քննարկվում:

Մեկ անգամ եւս կշեշտեմ, որ հանրայնորեն այդ հայտարարությունը որեւէ կապ չունի գիտության հետ, իսկ թե ինչպես է Ռուսաստանի Դաշնության դեսպանը արձագանքել, դա նրա գործունեության հարցն է: Ես կարծում եմ, որ այստեղ ուղղված հարցը այնքան չի վերաբերում ինձ, որքան` դեսպանին:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






Տեսախցիկը ֆիքսել է ուկրաինական անօդաչուների կառավարման կենտրոնի ոչնչացումը (Տեսանյութ)Նստած սպասում եմ, թե երբ գետը կքշի դիակները. ԴՕԿ կուսակցության նախագահ Ա. ԽուդավերդյանՄահացել է նկարիչ Սարգիս ԹերզյանըԱրծրունի ասածներն իրականության հետ որեւէ կապ չունեն. Աշոտ ՄելքոնյանԼևոն Տեր-Պետրոսյանի հետ արդեն քանի տարի հեռախոսով չեմ խոսել. Սերժ ՍարգսյանԱհավոր բուլինգ է իրականացվում բոլորիս երեխաների դեմ. Սեմյոն ԲաբայանԵս ձեզ դատի եմ տվել․․․ էս դասագրքերի համար պատասխան եք տալու․ հանրային պաշտպանԻնձագին հնարավոր է հեռանա «Ինտերից» ՉԼ-ի եզրափակիչից հետո Պատասխանեք վիկտորինային եւ ստացեք հայտնի փաստաբանի խորհրդատվությունը, խոստանում են նաեւ դրամական պարգեւ«Ինտերը» «Բարսելոնայի» ֆուտբոլիստին դիտարկում է, որպես Մխիթարյանին փոխարինողիԻրանի զինված ուժերը Երեւանից հստակ մեսիջ են հղում արկածախնդիրներին. ԲալասանյանԱրսեն Թորոսյան, ոնց կվերաբերվես, որ ներգաղթողներն ասեն՝ բարև գյավուրՌուսական զորքերը դուրս են եկել Դնեպրոպետրովսկի սահման (Տեսանյութ)ԽՍՀՄ-ն շարունակում է գոյություն ունենալ, իսկ Ուկրաինայում ՀՌՕ-ն «ներքին գործընթաց» է. Պուտինի խորհրդական (Տեսանյութ)«ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԳԱՄԻԲԻԹԻ» ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸԼԱՎՐՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ՇԱՏ ԿՈՆԿՐԵՏ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՆՈՒՅՆՔԱՆ ԿՈՆԿՐԵՏ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՄՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը և Չինաստանը տիեզերքում ունեն կինետիկ զենքՉենք սպասում ՝ մենք գործում ենք. Կարեն ՀարությունովՀակակոռուպցիոն բաժնի աշխատակիցները քիչ-քիչ մոտենում են նիստերի դահլիճին. Մանուկ Սուքիասյան2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ ՍարգսյանՔոչարյանականների խնդիրը իշխանափոխությունը չէ, այլ մանդատները պահելն է եւ թիվ մեկ ընդդիմություն լինելը. ԲաբայանՕրվա իշխանության կադրային քաղաքականությունը բացարձակ ապաշնորհ է. Նարե ԱրամյանԵս ընդամենը երկու նպատակ ունեմ՝ իշխանափոխություն և իմ ընկերների վերադարձը Բաքվի բանտերից. Սերժ ՍարգսյանԻնչ ոջիլ է կծել Աննա ՀակոբյանինԱյո´, Ռոբերտ Քոչարյանից զանգ եղել է. Սերժ ՍարգսյանНа обижанних воду возят. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՍպասե՞նք, ՀՀ-ից մի հատված էլ տան Ադրբեջանին, նոր իշխանափոխություն լինի՞, ո’չ, ես դրան համաձայն չեմ․ Սերժ ՍարգսյանՀումորը շատ ավելի ուժեղ է, երբ դրա հիմքում դրված է լրջությունը. բացառիկ հարցազրույց՝ Կարեն Հարությունովի հետԱյսպես, որ շարունակվի, Աղազարյանի անունը, որպես արժեք, գրանցելու են ՅՈՒՆԵՍԿՕ-ում. ԶԱՐՄԱՆՔՉի՛ կարելի մոռանալ սեփական պատմությունը և սխրանքները. Լավրովը՝ Փաշինյանի՝ «իրական Հայաստանի» մասին«ՍԱ ԻՆՁ ՄԵԾ ՓՈՐՁ ՏՎԵՑ, ՈՐՊԵՍԶԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՄ». ՍԱՄԲՈՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐՇԱԿ ԲԵԿՉՅԱՆ«Ծնվել եմ Ստեփանակերտում, ՀՀ քաղաքացի եմ». ընթանում է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը (Video)Երեւանում փորձել են առեւանգել 1 տարեկան երեխայի. Irakanum.amՍերժ Սարգսյանին թիրախավորում են, որովհետև ուժ են տեսնում. Արտակ ԶաքարյանՍերժ Սարգսյանն՝ իրեն առաջադրած նոր մեղադրանքի, իմփիչմենթի գործընթացի մասինԿեսգիշերին ռեփեր Սուպեր Սաքոն Մեքսիկայից շտապ տեղափոխվել է Երևան և սրտի ստենտավորման ենթարկվելՈՒՂԻՂ. Սերժ Սարգսյանը դատարանում է. Հակակոռուպցիոն կոմիտեում նիստ է ընթանումՉեմ ժխտում խնդիրների առկայությունը, բայց գործընկերներին պարտավոր ենք ջերմ հյուրընկալել․ Միրզոյան (տեսանյութ)Մխչյանի դպրոցում աշակերտներին հարկադրաբար թմրանյութ հյուրասիրելու դեպքից հետո աշակերտները մինչ օրս չեն հետազոտվել«5։2 ՀԱՇՎՈՎ ՊԱՐՏՎՈՒՄ ԷԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ, ՍԱԿԱՅՆ ԿԱՐՈՂԱՑԱ 6։5 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ԳՈՌ ՇԱՏՎԵՐՅԱՆՀոկտեմբերին Ռուսաստանում Հայկական մշակույթի օրեր կանցկացվենՈսկե ձկնիկ բռնելու ժամանակները.ովքեր են ուզում տեր կանգնել Տերտերասարի հանքավայրին. ի՞նչ կապ ունեն Ղալումյանները.Newsmedia.am Խորհուրդ՝ Արցախյան պատերազմի «վոյիններին», տեղի ունեցածը մի վերածեք սուտլիկ որսկանների դիցաբանության․ Լևոն ԶուրաբյանՌուսաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությամբ․ Լավրով«Որքան ճղճղան է տղամարդը, այնքան շատ են նրա սեռական խնդիրները». սեքսոպաթոլոգԱյժմ ընթանում է «3+3» հարթակի շրջանակներում երրորդ համաժողովի նախապատրաստումը․ ԼավրովՌուսաստանը պատրաստ է աջակցել ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը․ ԼավրովՀայաստանը թուրքմենական կողմի հետ քննարկում է էլեկտրաէներգիայի գնման հնարավորությունը. News.amՅունիբանկը մեկնարկում է «Դարձի՛ր միլիոնատեր» ակցիանՄի տնից չեն, մի օր են. Կոնչիտան հրապարակել է զուգերգ «Եվրատեսիլ»-ում հաղթողի հետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top