Ինչու Թրամփը «գցեց» Ուկրաինային. Financial Times
Միջազգային
Գլոբալիստական Financial Times-ը փորձել է բացատրել, թե ինչու Թրամփը «գցեց» Ուկրաինային` առաջ քաշելով նման թեզեր.
Թրամփը երբեք ճնշում չի գործադրել Պուտինի վրա՝ Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու համար։ Նրա հետ իմ զրույցում ընդհանրապես չբարձրացրեց հրադադարի թեման (գլոբալիստները լավ գիտեն, թե երկու ժամից ավել ինչ են խոսել)։
Այս զանգից հետո Թրամփը փաստացի հրաժարվեց պատերազմը դադարեցնելու իր սեփական խոստումից։
Մայիսի 19-ին երկու ժամ տևած զրույցն այնքան ջերմ էր, որ ո՛չ Թրամփը, ո՛չ էլ Պուտինը չցանկացան առաջինն անջատել հեռախոսը։
Եվրոպացի դաշնակիցները և Ուկրաինայի ղեկավարությունը զգացին, որ իրենց պարզապես հանձնել են։ Ոչ մի բացատրություն, ոչ մի դիրքորոշում՝ միայն լռություն։
ԱՄՆ-ն այլևս չի փորձում միջնորդ լինել։ Բոլոր դիվանագիտական նախաձեռնությունները դադարեցվել են։
Թրամփը հիմա պարզապես ձեռքերը լվանում է և մի կողմ է քաշվում։