Ֆրանսիայում հայտնել են՝ ԵՄ-ն «մահվան դատավճիռ» է ստորագրել Անդրեն ինստագրամյան իր էջից հեռացրել է նախկին կնոջ՝ Անիի հետ բոլոր լուսանկարները Պաշտոնական. Մոդրիչը հեռանում է «Ռեալից» Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան Իրանը ցանկացած սպառնալիքի կարձագանքի համապատասխան․ Mehr Դրախտ չես ընկնելու. Գևորգ Գրիգորյանի խորհրդավոր հրապարակումը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ քննարկել է պաշտպանության բնագավառին առնչվող հարցեր ԱՄՆ քաղաքում բարձրակրունկ հագնելու համար քաղաքապետարանից թույլտվություն է հարկավոր Մի բոլ սևացրել եք, ֆեյսբուքյան տիրույթում սարքել երկրի թիվ 1 կոռուպցիոներն ու հանցագործը, բավարարված չե՞ք. Դիանա Գասպարյանը՝ իր վերաբերյալ վերջին հրապարակումների մասին Վաղը ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնելու է ուժեղացված ծառայություն

Կփոխվեն կենսաչափական անձնագրերի գույնը, դիզայնը, դրանք կլինեն առավել անվտանգ

Հասարակություն

Հայաստանում նախատեսում են փոխել կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի դիզայնը, դիզայնից զատ և առաջին հերթին՝ դրանք կլինեն անվտանգային բարձր չափանիշներին համապատասխան: 

 

«Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում այս մասին ասաց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:  

 

2026 թվականի երկրորդ կիսամյակում հանրապետությունում կներդրվի կենսաչափական նոր համակարգ՝ քաղաքացիներին կտրամադրվեն նոր նմուշի անձնագրեր և նույնականացման քարտեր։  

 

Ընտրվել է պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափը: Հայտարարվել էր մրցույթ, մասնավոր գործընկերոջ հետ արդեն կնքվել է պայմանագիր: Այսպիսով՝ անձնագրային ծառայությունների մատուցումը պատվիրակվում է մասնավորին:  

 

Մասնավոր այդ ընկերությունը հանրապետությունում կունենա 23 տարածքային ստորաբաժանումներ:

 

«Ներկայում ունենք շուրջ 45 տարածքային անձնագրային ստորաբաժանումներ: Առաջին հայացքից կարող է թվալ, թե 45-ը փակում ենք, ունենում ենք 23 ստորաբաժանում, և սա կարող է բարդացնել քաղաքացիների կյանքը: Բայց ճիշտ հակառակը՝ հնարավորինս այնպես ենք արել, որ քաղաքացու շփումն անձնագրային ծառայության հետ լինի մինիմալ: Այն տվյալները, որոնք հնարավոր է հավաքագրել էլեկտրոնային տարբերակով, կհավաքագրվեն այդպես: Միայն մեկ անգամ տարածքային անձնագրային ստորաբաժանում այցելելու կարիք կլինի»,-ասաց նախարարը: 

 

Նախարարությունը մասնավոր գործընկերների հետ դիտարկել է հնարավորինս նոր եղանակով ծառայությունների մատուցման սխեմա: «Նախնական պլանավորում ենք, որ Երևանում երկու մեծ առևտրային կետերում՝ մոլերում, կունենանք այսպիսի ծառայություններ, որը նաև մշակութային որոշակի փոփոխություններ կբերի այս առումով: Կարծում եմ՝ նաև հաշվի առնելով տվյալ առևտրային կենտրոնների մարդաշատությունը, կկարողանանք ավելի արագ և հասանելի դարձնել մեր ծառայությունները մեր քաղաքացիներին»,-ասաց Սարգսյանը: 

 

Նորարարություն է լինելու նաև այն, որ Երևանում գրասենյակը սպասարկելու է մինչև 22:00-ն, մարզերում կաշխատեն 09:00-18:00-ն: Կգործեն նաև շրջիկ սպասարկման գրասենյակներ: 

 

Ըստ ժամանակացույցի՝ 2026 թվականի երկրորդ կիսամյակում կսկսվի կենսաչափական փաստաթղթերի արտադրությունը:  

 

«Այս պահին մասնավոր գործընկերոջ հետ ակտիվ քննարկում ենք դիզայնի և դրա կոնցեպտի հետ կապված հարցերը: Դրա հետ կապված որոշակի էլեմենտներ ենք դիտարկում, որոնք ավելի բնորոշ կլինեն Հայաստանի Հանրապետությանը: Այս փաստաթուղթը պետք է նաև մեր քաղաքացիների համար շատ խորհրդանշական փաստաթուղթ լինի, և, հետևաբար, ցանկացած դետալ պետք է շատ խնամքով ընտրված լինի: Առաջիկայում, երբ դիզայնի հետ կապված բոլոր լուծումները կհաստատենք, արդեն մասնավոր գործընկերը կանցնի մնացյալ գործընթացներին»,-ասաց Սարգսյանը:

 

Նախարարի խոսքով՝ թե՛ դիզայնի, թե՛ գույնի, թե՛ անվտանգային բաղադրիչների առումով փոփոխություններ են լինելու: Այս պահին քննարկումներ են ընթանում: Թե ինչ գույն կունենան նոր կենսաչափական անձնագրերը, դեռ հայտնի չէ: Սակայն, նախարարի խոսքով, կան գույներ, որոնք անվտանգային առումով նախընտրելի չեն, օրինակ՝ սևը:  

 

«Չափազանց կարևոր է, որ այս փաստաթղթերը լինեն այնպիսի անվտանգային չափանիշներին համապատասխան, որը թույլ կտա մեզ վստահաբար ասել, որ մեր հանրապետությունում թողարկվող բիոմետրիկ փաստաթղթերն անվտանգ են, դրանցում կեղծիքներ կատարելը չափազանց բարդ ու չափազանց բացահայտելի է: Մեր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող անվտանգ փաստաթղթեր»,-ասաց նախարարը՝ վստահեցնելով, որ անվտանգությունն իրենց համար առաջնային տեղում է:  

 






Ֆրանսիայում հայտնել են՝ ԵՄ-ն «մահվան դատավճիռ» է ստորագրելԱնդրեն ինստագրամյան իր էջից հեռացրել է նախկին կնոջ՝ Անիի հետ բոլոր լուսանկարներըՊաշտոնական. Մոդրիչը հեռանում է «Ռեալից»Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանը ցանկացած սպառնալիքի կարձագանքի համապատասխան․ MehrԴրախտ չես ընկնելու. Գևորգ Գրիգորյանի խորհրդավոր հրապարակումըՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ քննարկել է պաշտպանության բնագավառին առնչվող հարցերԱՄՆ քաղաքում բարձրակրունկ հագնելու համար քաղաքապետարանից թույլտվություն է հարկավորՄի բոլ սևացրել եք, ֆեյսբուքյան տիրույթում սարքել երկրի թիվ 1 կոռուպցիոներն ու հանցագործը, բավարարված չե՞ք. Դիանա Գասպարյանը՝ իր վերաբերյալ վերջին հրապարակումների մասինՎաղը ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնելու է ուժեղացված ծառայություն ՊԵԿ․ Հայաստանում ստվերային շրջանառությունն աճել է 146%-ովՍկսվել է Քոչարյան &Co խմբակի երկրորդ գրոհը Սերժ Սարգսյանի վրաԹուրքիայում տրվել է ցունամիի նախազգուշացումՌուսական «Իսկանդերը» ոչնչացրել է երկու «Պատրիոտ» (Տեսանյութ)Ֆինլանդիայում հայտարարել են՝ Ռուսաստանը սպառնալիք է ՆԱՏՕ-ի համար«Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխի մեջ տղամարդու դիակ է հայտնաբերվելՊուտինը Լավրովին պարգեւատրել է Ռուսաստանի բարձրագույն պարգևովՆեխել եք. ուղեղներդ օդափոխել է պետք. Աննա Հակոբյան2025 թ-ի ապրիլին Հայաստան այցելել է 123,705 զբոսաշրջիլՀայաստանը պասիվ դիտորդ է դարձել սեփական ճակատագրի վերաբերյալ գործընթացներում. Արման ԴանիելյանիԱնձը կենթարկվի՞ քրեական պատասխանատվության` հայտարարագիր չլրացնելու համար․ պարզաբանումՀայաստանը կարևոր դեր ունի Հարավային Կովկասում. Իրանի պաշտպանության նախարարՀՀ տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ԱԳՆ խոսնակը պատասխանել է ԱլիևինԵվրախորհրդարանը կոչ է արել դադարեցնել Հունգարիայի ֆինանսավորումըԿմասնավորեցվի Երևանում գտնվող բուժիչ աղի քարանձավների կենտրոնըԿփոխվեն կենսաչափական անձնագրերի գույնը, դիզայնը, դրանք կլինեն առավել անվտանգՍիրիայում 448 անձ ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր. նրանց պետական տուրքը կվճարի ՀՀ կառավարությունըԱրա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով Հարություն Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարացվել էԽոզերի` Հայաստան ներմուծման սահմանափակումը հանվեց. խոզի մսի դեֆիցիտ կառաջանարՆոր մանրամասներ՝ Սուպեր Սաքոյի առողջական վիճակի մասինՌուսաստանում դեռահասներ են ձերբակալվել, ովքեր պատրաստվում էին հրկիզել ՊՆ շենքըՇատ ծնողներ իրենց երեխաներին զրկում են ՀՀ քաղաքացիությունից, որ չծառայեն բանակում. Սուրեն ՊապիկյանՀայաստանը Օմանի, Բահրեյնի և մի շարք այլ երկրների համար առանց վիզայի ռեժիմ կսահմանիՈտքից գլուխ անիծը մարդկանց ոջիլ է անվանում. Արիանա ՀովսեփյանՀայաստանը կմիանա Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքինԵթե փաստաբանական գրասենյակ, ապա «Լեվ Գրուպ»Արդեն երաժշտական շատրվաններ՝ Երևանի 2800-ամյակի այգումՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման նախագծինՈՒՂԻՂ. Կառավարության նիստՄհեր Գրիգորյանը մեկնում է ՄոսկվաԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօրՈրդին սպանել է հորը ու փողեր շաղ տվել վրան. հոր բերանի մեջ գումար է դրել ու ցանկացել նետվել կամրջից. բացառիկ կադրեր դաժան սպանությունիցԵրկար ժամանակով ջուր չի լինելուԳազամատակարարման ընդհատումներ կլինենՔաղաքապետարանի կալանավորված պաշտոնյաներից մեկն ազատ կարձակվի։Կես խոսքից չորսս էլ իրար հասկացանք. Պարոնյան թատրոնի կանայք կարեւոր հարց են բարձրացնումԻնչու Թրամփը «գցեց» Ուկրաինային. Financial TimesՌուսաստանը կրկին դիտվում է որպես համաշխարհային հավասարակշռության էական տարր. ռուսական աղբյուրԵՄ-ն ստիպված կլինի 10 մլրդ եվրոյով ավելի շատ ծախսել գազի վրա։Ինձագին` ՉԼ եզրափակիչի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top