ՀՀ տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ԱԳՆ խոսնակը պատասխանել է Ալիևին
Միջազգային
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հերթական անգամ հնչեցված՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կեղծ խոսույթին:
Հարց. Երեկ տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ հնչել է Ադրբեջանի նախագահի ուղերձ, որում կրկին շեշտվում է «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը: Ինչպե՞ս եք արձագանքում:
Պատասխան. «Հայաստանի Հանրապետության տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. արևմտյան Ադրբեջանն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն են»:
Հիշեցնենք, որ հայկական կողմը նախկինում էլ բազմիցս արձագանքել է Ադրբեջանի այս խոսույթին՝ շեշտելով, որ ադրբեջանական կողմի նման հայտարարությունները դիտվում են որպես տարածքային պահանջ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։