Ինչն է եղել էջմիածնում որդու կողմից հորը կյանքից զրկելու պատճառը․ ուշագրավ մանրամասներ.armlur.am Ֆրանսիայում Telegram-ում մանկական պոռնոգրաֆիա դիտելու և տարածելու համար 55 տղամարդու են ձերբակալել Ռուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. Պուտին Ադրբեջանցիների կրակոցներն անհասցե են, նպատակը պատերազմի հետ առնչություն չունի. Սյունիքի մարզպետ Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր Ի տարբերություն Եվրոպայի՝ ԱՄՆ-ին մեծ ու անկանխատեսելի պատերազմներ պետք չեն Ֆրանսիայում հայտնել են՝ ԵՄ-ն «մահվան դատավճիռ» է ստորագրել Անդրեն ինստագրամյան իր էջից հեռացրել է նախկին կնոջ՝ Անիի հետ բոլոր լուսանկարները Պաշտոնական. Մոդրիչը հեռանում է «Ռեալից» Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստանը պասիվ դիտորդ է դարձել սեփական ճակատագրի վերաբերյալ գործընթացներում. Արման Դանիելյանի

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է  «Հայոց Հայրենիք»  կուսակցության առաջին փոխնախագահ
Արման Դանիելյանի հետ:

- Վերջին օրերին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ակտիվորեն խոսում են Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հնարավոր բախման մասին։
Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունները։

- Մենք գործ ունենք չափազանց լուրջ աշխարհաքաղաքական ազդակների հետ։ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն հստակ նշել է՝ բախման ռիսկը բարձր է, եւ ԱՄՆ-ը փորձում է կանխել այն։ Սա ցույց է տալիս, որ միջազգային մակարդակով Հայաստանը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Մյուս կողմից՝ Լավրովի այցը եւ հայտարարությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանը փորձում է վերականգնել դիրքերը տարածաշրջանում, բայց դա անում է արդարացումների ու մեղավորներ որոնելու ճանապարհով։

- Այդ պայմաններում ո՞րն է Հայաստանի իշխանությունների արձագանքը, ըստ Ձեզ։

- Ցավոք, մենք չենք տեսնում հստակ ռազմավարություն։ Տպավորություն է, որ գործող իշխանությունը փորձում է պարզապես չբախվել ոչ մեկի հետ, այսինքն՝ տեղավորվել գերտերությունների շահերի միջեւ՝ առանց ինքնիշխան քաղաքականություն ձեւավորելու։ Այդ կիսաքայլերը վտանգավոր են: Հայաստանը պասիվ դիտորդ է դարձել սեփական ճակատագրի վերաբերյալ գործընթացներում։

- Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք Հայաստանը կարող է լինել սուբյեկտ, երբ առճակատումը գնալով սրվում է։

- Այո՛, բայց միայն այն դեպքում, երբ մենք սկսենք ինքներս լինել նախաձեռնող։ Մենք պետք է գործենք որպես սուբյեկտ՝ հստակ ազգային շահերով։ Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ը չեն պաշտպանում միմիայն մեր շահերը։ Նրանք պաշտպանում են իրենց շահը։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ դառնալ բեմ, որի վրա իրենց խաղերն են խաղում ուրիշները։

- Ի՞նչ դիրքորոշում ունի «Հայոց Հայրենիք» կուսակցությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

-Մեր կուսակցությունը պաշտպանում է հստակ եւ ազգային շահին ենթարկվող արտաքին քաղաքականություն։ Մենք ասում ենք՝ ո՛չ զիջողականությանը, ո՛չ կուրորեն որեւէ գերտերության օրակարգին հետեւելուն։ Այո՝ բազմավեկտոր քաղաքականությանը, բայց՝ արժանապատվորեն, սեփական դիրքորոշմամբ։ Մեր ինքնիշխանությունը պետք է դառնա մեր քաղաքականության հիմնասյունը, ոչ թե շահարկման առարկա։

-․ Ի՞նչ հիմնական վտանգներ եք տեսնում այս փուլում։

- Տեսնում ենք երեք հիմնական վտանգ՝ 1. Ադրբեջանի սադրանքները, որոնք շարունակվում են՝ քաղաքական եւ ռազմական մակարդակներով,
2. Ռուսաստանի փաստացի հրաժարումը դաշնակցային պարտավորություններից՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում,
3. ԱՄՆ-ի կողմից խաղաղության միջնորդի դեր ստանձնելու, բայց իրականում տարածաշրջանում ազդեցությունը ամրապնդելու փորձերը։

- Ուրեմն ի՞նչ է պահանջվում այս իրավիճակից դուրս գալու համար։

- Պահանջվում է հստակ քաղաքական կամք՝ կողմնորոշվելու ոչ թե ըստ օրվա քամու, այլ ըստ ազգային շահի։ Ժամանակն է, որ հայկական կողմը խոսի հստակ ու վճռական՝ առանց երկիմաստության։ Ոչ թե հարմարվի հոսանքներին, այլ դառնա սեփական ճակատագրի իսկական ձուլարանը։ Որոշվում է ոչ միայն խաղաղության հարցը, այլ՝ մեր պետականության երկարաժամկետ ճակատագիրը։ Մենք չենք կարող եւ իրավունք չունենք դառնալ ուրիշների աշխարհաքաղաքական խաղասեղանի խաղաքարտը։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Ինչն է եղել էջմիածնում որդու կողմից հորը կյանքից զրկելու պատճառը․ ուշագրավ մանրամասներ.armlur.amՖրանսիայում Telegram-ում մանկական պոռնոգրաֆիա դիտելու և տարածելու համար 55 տղամարդու են ձերբակալելՌուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. ՊուտինԱդրբեջանցիների կրակոցներն անհասցե են, նպատակը պատերազմի հետ առնչություն չունի. Սյունիքի մարզպետՔննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցերԻ տարբերություն Եվրոպայի՝ ԱՄՆ-ին մեծ ու անկանխատեսելի պատերազմներ պետք չենՖրանսիայում հայտնել են՝ ԵՄ-ն «մահվան դատավճիռ» է ստորագրելԱնդրեն ինստագրամյան իր էջից հեռացրել է նախկին կնոջ՝ Անիի հետ բոլոր լուսանկարներըՊաշտոնական. Մոդրիչը հեռանում է «Ռեալից»Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանը ցանկացած սպառնալիքի կարձագանքի համապատասխան․ MehrԴրախտ չես ընկնելու. Գևորգ Գրիգորյանի խորհրդավոր հրապարակումըՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ քննարկել է պաշտպանության բնագավառին առնչվող հարցերԱՄՆ քաղաքում բարձրակրունկ հագնելու համար քաղաքապետարանից թույլտվություն է հարկավորՄի բոլ սևացրել եք, ֆեյսբուքյան տիրույթում սարքել երկրի թիվ 1 կոռուպցիոներն ու հանցագործը, բավարարված չե՞ք. Դիանա Գասպարյանը՝ իր վերաբերյալ վերջին հրապարակումների մասինՎաղը ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնելու է ուժեղացված ծառայություն ՊԵԿ․ Հայաստանում ստվերային շրջանառությունն աճել է 146%-ովՍկսվել է Քոչարյան &Co խմբակի երկրորդ գրոհը Սերժ Սարգսյանի վրաԹուրքիայում տրվել է ցունամիի նախազգուշացումՌուսական «Իսկանդերը» ոչնչացրել է երկու «Պատրիոտ» (Տեսանյութ)Ֆինլանդիայում հայտարարել են՝ Ռուսաստանը սպառնալիք է ՆԱՏՕ-ի համար«Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխի մեջ տղամարդու դիակ է հայտնաբերվելՊուտինը Լավրովին պարգեւատրել է Ռուսաստանի բարձրագույն պարգևովՆեխել եք. ուղեղներդ օդափոխել է պետք. Աննա Հակոբյան2025 թ-ի ապրիլին Հայաստան այցելել է 123,705 զբոսաշրջիլՀայաստանը պասիվ դիտորդ է դարձել սեփական ճակատագրի վերաբերյալ գործընթացներում. Արման ԴանիելյանիԱնձը կենթարկվի՞ քրեական պատասխանատվության` հայտարարագիր չլրացնելու համար․ պարզաբանումՀայաստանը կարևոր դեր ունի Հարավային Կովկասում. Իրանի պաշտպանության նախարարՀՀ տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ԱԳՆ խոսնակը պատասխանել է ԱլիևինԵվրախորհրդարանը կոչ է արել դադարեցնել Հունգարիայի ֆինանսավորումըԿմասնավորեցվի Երևանում գտնվող բուժիչ աղի քարանձավների կենտրոնըԿփոխվեն կենսաչափական անձնագրերի գույնը, դիզայնը, դրանք կլինեն առավել անվտանգՍիրիայում 448 անձ ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր. նրանց պետական տուրքը կվճարի ՀՀ կառավարությունըԱրա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով Հարություն Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարացվել էԽոզերի` Հայաստան ներմուծման սահմանափակումը հանվեց. խոզի մսի դեֆիցիտ կառաջանարՆոր մանրամասներ՝ Սուպեր Սաքոյի առողջական վիճակի մասինՌուսաստանում դեռահասներ են ձերբակալվել, ովքեր պատրաստվում էին հրկիզել ՊՆ շենքըՇատ ծնողներ իրենց երեխաներին զրկում են ՀՀ քաղաքացիությունից, որ չծառայեն բանակում. Սուրեն ՊապիկյանՀայաստանը Օմանի, Բահրեյնի և մի շարք այլ երկրների համար առանց վիզայի ռեժիմ կսահմանիՈտքից գլուխ անիծը մարդկանց ոջիլ է անվանում. Արիանա ՀովսեփյանՀայաստանը կմիանա Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքինԵթե փաստաբանական գրասենյակ, ապա «Լեվ Գրուպ»Արդեն երաժշտական շատրվաններ՝ Երևանի 2800-ամյակի այգումՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման նախագծինՈՒՂԻՂ. Կառավարության նիստՄհեր Գրիգորյանը մեկնում է ՄոսկվաԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօրՈրդին սպանել է հորը ու փողեր շաղ տվել վրան. հոր բերանի մեջ գումար է դրել ու ցանկացել նետվել կամրջից. բացառիկ կադրեր դաժան սպանությունիցԵրկար ժամանակով ջուր չի լինելուԳազամատակարարման ընդհատումներ կլինեն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top