Իրանը ցանկացած սպառնալիքի կարձագանքի համապատասխան․ Mehr
Միջազգային
Իրանի ԶՈւ-ի շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին հայտարարել է, որ երկրի զինված ուժերը գտնվում են պատրաստվածության ամենաբարձր մակարդակի վրա՝ նախազգուշացնելով՝ ցանկացած սպառնալիքի համապատասխան պատասխան կտրվի, հաղորդում Է Mehr-ը:
Նա լրագրողներին ասել է՝ ԶՈւ-ն գտնվում է թշնամիներին դիմակայելու պատրաստակամության գագաթնակետին՝ նախազգուշացնելով, որ «մենք ցանկացած սպառնալիքի կարձագանքենք համապատասխան»: Ըստ նրա՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը ձգտում է կայուն անվտանգության, խաղաղության և հանգստության տարածաշրջանում:
«Զինված ուժերը, հատկապես ցամաքային զորքերը վճռական հաջողությունների են հասել պաշտպանության տարբեր ոլորտներում՝ ձեռք բերելով տեխնոլոգիական առաջադեմ գիտելիքներ և բարձր մակարդակի համակարգեր», - հայտարարել է նա: