Ինչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, եղել է դրա ճիշտ հակառակը. Հայկ Այվազյան Բարսեղյանի ոսկե ձախ ոտքը և եզրային կիսապաշտպանի դիրքից գոլ խփելու կարողությունը զարմանալի է. Վայս Տիկնիզյանը շուտով կլքի «Լոկոմոտիվը» Շոկ է․ ինչ են պատմում հորը կյանքից զրկած 22-ամյա երիտասարդի հարևանները.Oragir.news Ռուսաստանը կպատասխանի Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներին․ Պուտին Մարդիկ որոշել են, որ իրենց կարելի է փողով առնել․ Հայկ Բաբուխանյանը՝ Բաբաջանյան-Խզմալյան-Սաքունց թևի մասին (տեսանյութ) Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը Ինչն է եղել էջմիածնում որդու կողմից հորը կյանքից զրկելու պատճառը․ ուշագրավ մանրամասներ.armlur.am Ֆրանսիայում Telegram-ում մանկական պոռնոգրաֆիա դիտելու և տարածելու համար 55 տղամարդու են ձերբակալել Ռուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. Պուտին

Ի տարբերություն Եվրոպայի՝ ԱՄՆ-ին մեծ ու անկանխատեսելի պատերազմներ պետք չեն

Ներքաղաքական

ՀՀԿ ԳՄ աբդամ Արտակ Զաքարյանը գրում է

Համաշխարհային լրատվական ու քաղաքական շրջանակներում այս պահին թիվ մեկ թեման, իհարկե, Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի վերջին հեռախոսազրույցն է։ Ինչպես շատերը, հավանաբար, արդեն հասկացել են, նրանք երկուսով են այժմ Ուկրաինայի «պատերազմի իրական տերը»։ Ամերիկյան և ռուսական կողմերի համար հեռախոսային զրույցն ակնհայտորեն բարեհաջող ավարտ է ունեցել, քանի որ հենց այն փաստը, որ նրանք զրուցել են երկու ժամ հինգ րոպե, շատ բան է ասում։ 

 

Վաղուց ակնհայտ է, որ ուկրաինական զինված հակամարտությունն ըստ էության ամերիկա-ռուսական «պատերազմ է», և միայն այդ երկու երկրները կարող են վերջ տալ դրան: Մյուս երկրները, վաղ թե ուշ ստիպված կլինեն հաշտվել այդ իրականության հետ։ Ի վերջո, ո՛չ Ուկրաինան, ո՛չ Եվրոպան, որքան էլ իրենք իրենց համոզեն, որ դա հնարավոր է, ի վիճակի չեն Ռուսաստանի դեմ կռվել առանց ամերիկյան օգնության, իսկ ԱՄՆ-ը դրանից խուսափում է:

 

Մեկնաբանելով երկու առաջնորդների հեռախոսազրույցը՝ հատկապես եվրոպական լրատվամիջոցները, հիմնականում նշում են, որ Թրամփն ու Պուտինն ամեն ինչում համաձայնեցված են գործում, որի պատճառով ԱՄՆ նախագահը հաճախ է արտահայտում իր «համակրանքը» Ռուսաստանի հանդեպ, իսկ Պուտինն ինքը ստացել է այն ամենը, ինչ ցանկանում էր, այսինքն՝ չի համաձայնվել հրադադարին։

 

Եվրոպայի բարձրաստիճան առաջնորդները խելամտորեն լռեցին՝ զերծ մնալով զրույցի մասին հրապարակային հայտարարություններից՝ չքննադատելով Թրամփին։ Նրանք հասկանում են այն հանգամանքները, որոնցում հայտնվել են, գիտեն ինչպիսին է իրավիճակը ուկրաինական ճակատում, և հիշում են, թե ի՞նչ փակուղի են արդեն ստեղծել՝ հանուն իրենց ներքաղաքական նպատակների։ Նրանք դա արեցին առաջին հերթին սեփական ձախողված քաղաքականությունն արդարացնելու համար, որովհետև ենթարկվեցին Ամերիկայի նախկին նախագահ Ջո Բայդենի վարած քաղաքականությանը։

 

Այնուամենայնիվ, անկախ Դոնալդ Թրամփի հանրային քննադատության բացակայությունից (կամ գուցե հենց այդ պատճառով), պարզ է, որ եվրոպացի առաջնորդները հասկանում են, որ եվրոպական դիվանագիտությունն արդեն պարտություն է կրել։ (Չնայած նա դեռ չի հանձնվել, և եվրոպացիները կշարունակեն Թրամփին «ձգել» իրենց ճամբար՝ կապված ուկրաինական զինված հակամարտության և դրա լուծման ուղիների հետ):

 

Թրամփը դե ֆակտո ընդունել է Պուտինին որպես իր իրավահավասար գործընկեր և մեծ հեռանկարներ է տեսնում ռուս-ամերիկյան տնտեսական համագործակցության համար։ Նա կարող է խոսել ՌԴ նախագահի հետ երբ ցանկանա (և հակառակը), բայց եվրոպացի առաջնորդներն առայժմ զրկված են Պուտինի հետ շփվելու հնարավորությունից, և այդ փաստը հիասթափեցնում է նրանց, թեև, հասկանալի է, որ դա հենց եվրոպական լիդերների մեղքն է։

 

Այստեղ հարկ է մեջբերել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունը, որն անգամ մեկնաբանության կարիք չունի, քանի որ ինքնին խոսուն է։ «Կարդինալներից մեկը, ում ես հանդիպեցի (Հռոմ կատարած այցի ժամանակ՝ Լեո XIV-ի երդմնակալության արարողության ժամանակ) ասաց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խաղաղություն է ուզում, և որոշ եվրոպացիներ անընդհատ կոչ են անում ռազմական արշավ սկսել, ասես աշխարհը գլխիվայր շուռ է եկել»,- ասել է Ռուբիոն։

 

Տպավորությունն այնպիսին է, որ Թրամփը, հանդես է գալիս որպես «ռազմատենչ» լիդեր, որը միշտ պատրաստ է զինված ուժ կիրառել, եթե այլ տարբերակ չկա։ Սակայն իրականում նա այլ քաղաքականություն է վարում։ Նա փորձում է առավելագույնը բանակցել ամերիկյան շահերի համար միջազգային բոլոր կարևոր ոլորտներում՝ սկսած առևտրային քաղաքականությունից և մաքսատուրքերից մինչև համաշխարհային և տարածաշրջանային ճգնաժամեր։ Ավելին, նա օգտագործում է ուժի փաստարկները՝ որպես իր «հակառակորդների» վրա ճնշում գործադրելու միջոց։

 

Օրինակ՝ ԱՄՆ-ն այժմ պատրաստվում է Իրանի հետ բանակցությունների հինգերորդ փուլին, ինչն անկեղծորեն նյարդայնացնում է Իսրայելի ղեկավարությանը, ովքեր ի սկզբանե ցանկանում են ոչ միայն բանակցությունների չեղարկումը, այլև ԱՄՆ-ի համաձայնությունը՝ Իսրայելի հետ համատեղ ռմբակոծելու Իրանի միջուկային օբյեկտները։ Իսկ Թրամփին մեծ ու անկանխատեսելի Իրանի հետ պատերազմը պետք չէ, և նա ամեն գնով փորձում է խուսափել դրանից։ Նրան աջակցում են նաև առանցքային արաբական երկրները, որոնց ամենաքիչն է անհրաժեշտ լրացուցիչ անկայունություն Մերձավոր Արևելքում:

 

Դոնալդ Թրամփը նույն կերպ է վարվում նաև Ուկրաինայի հարցում՝ գիտակցելով, որ եթե ՌԴ հետ բանակցությունները չստացվեն, պատերազմի սրումը և դրանում Ամերիկայի ներգրավումը կարող է անխուսափելի լինել։ 

 

Եվրոպայում շատերն այս մոտեցումը չեն ցանկանում ընդունել։ Ուստի զարմանալի չէ, որ Եվրոպայի և Ուկրաինայի համար ամենամեծ ցնցումը ՌԴ դժկամությունն էր՝ համաձայնել 30-օրյա հրադադարին։ Նրանք էլ ավելի ցնցված էին, երբ Ռուսաստանի համար հետևանքներ չեղան, թեև Ստամբուլի բանակցություններից հետո դրանք սպասվում էին։ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հրաժարվել է Կոնգրեսի կողմից նախապատրաստված Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցներից, քանի որ նա ճիշտ է հասկանում, որ դրանք այժմ անարդյունավետ են և կարող են վտանգել ողջ բանակցային գործընթացը։

 

Հ.Գ.

Պատահական չէր նաև Ռուբիոյի, երեկ ԱՄՆ սենատում հայտնած մտահոգությունը՝ կապված հայ-ադրբեջանական լարվածության հետ և չի բացառվում, որ այն ևս ստիմուլներ է ստանում եվրոպական տարածաշրջանից:

 






Այն, ինչ Արծրուն Հովհաննիսյանը ասեց, եղել է դրա ճիշտ հակառակը. Հայկ Այվազյան Ինչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, եղել է դրա ճիշտ հակառակը. Հայկ ԱյվազյանԲարսեղյանի ոսկե ձախ ոտքը և եզրային կիսապաշտպանի դիրքից գոլ խփելու կարողությունը զարմանալի է. ՎայսՏիկնիզյանը շուտով կլքի «Լոկոմոտիվը»Շոկ է․ ինչ են պատմում հորը կյանքից զրկած 22-ամյա երիտասարդի հարևանները.Oragir.newsՌուսաստանը կպատասխանի Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներին․ ՊուտինՄարդիկ որոշել են, որ իրենց կարելի է փողով առնել․ Հայկ Բաբուխանյանը՝ Բաբաջանյան-Խզմալյան-Սաքունց թևի մասին (տեսանյութ)Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացըԻնչն է եղել էջմիածնում որդու կողմից հորը կյանքից զրկելու պատճառը․ ուշագրավ մանրամասներ.armlur.amՖրանսիայում Telegram-ում մանկական պոռնոգրաֆիա դիտելու և տարածելու համար 55 տղամարդու են ձերբակալելՌուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. ՊուտինԱդրբեջանցիների կրակոցներն անհասցե են, նպատակը պատերազմի հետ առնչություն չունի. Սյունիքի մարզպետՔննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցերԻ տարբերություն Եվրոպայի՝ ԱՄՆ-ին մեծ ու անկանխատեսելի պատերազմներ պետք չենՖրանսիայում հայտնել են՝ ԵՄ-ն «մահվան դատավճիռ» է ստորագրելԱնդրեն ինստագրամյան իր էջից հեռացրել է նախկին կնոջ՝ Անիի հետ բոլոր լուսանկարներըՊաշտոնական. Մոդրիչը հեռանում է «Ռեալից»Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանը ցանկացած սպառնալիքի կարձագանքի համապատասխան․ MehrԴրախտ չես ընկնելու. Գևորգ Գրիգորյանի խորհրդավոր հրապարակումըՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ քննարկել է պաշտպանության բնագավառին առնչվող հարցերԱՄՆ քաղաքում բարձրակրունկ հագնելու համար քաղաքապետարանից թույլտվություն է հարկավորՄի բոլ սևացրել եք, ֆեյսբուքյան տիրույթում սարքել երկրի թիվ 1 կոռուպցիոներն ու հանցագործը, բավարարված չե՞ք. Դիանա Գասպարյանը՝ իր վերաբերյալ վերջին հրապարակումների մասինՎաղը ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնելու է ուժեղացված ծառայություն ՊԵԿ․ Հայաստանում ստվերային շրջանառությունն աճել է 146%-ովՍկսվել է Քոչարյան &Co խմբակի երկրորդ գրոհը Սերժ Սարգսյանի վրաԹուրքիայում տրվել է ցունամիի նախազգուշացումՌուսական «Իսկանդերը» ոչնչացրել է երկու «Պատրիոտ» (Տեսանյութ)Ֆինլանդիայում հայտարարել են՝ Ռուսաստանը սպառնալիք է ՆԱՏՕ-ի համար«Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխի մեջ տղամարդու դիակ է հայտնաբերվելՊուտինը Լավրովին պարգեւատրել է Ռուսաստանի բարձրագույն պարգևովՆեխել եք. ուղեղներդ օդափոխել է պետք. Աննա Հակոբյան2025 թ-ի ապրիլին Հայաստան այցելել է 123,705 զբոսաշրջիլՀայաստանը պասիվ դիտորդ է դարձել սեփական ճակատագրի վերաբերյալ գործընթացներում. Արման ԴանիելյանիԱնձը կենթարկվի՞ քրեական պատասխանատվության` հայտարարագիր չլրացնելու համար․ պարզաբանումՀայաստանը կարևոր դեր ունի Հարավային Կովկասում. Իրանի պաշտպանության նախարարՀՀ տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ԱԳՆ խոսնակը պատասխանել է ԱլիևինԵվրախորհրդարանը կոչ է արել դադարեցնել Հունգարիայի ֆինանսավորումըԿմասնավորեցվի Երևանում գտնվող բուժիչ աղի քարանձավների կենտրոնըԿփոխվեն կենսաչափական անձնագրերի գույնը, դիզայնը, դրանք կլինեն առավել անվտանգՍիրիայում 448 անձ ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր. նրանց պետական տուրքը կվճարի ՀՀ կառավարությունըԱրա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով Հարություն Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարացվել էԽոզերի` Հայաստան ներմուծման սահմանափակումը հանվեց. խոզի մսի դեֆիցիտ կառաջանարՆոր մանրամասներ՝ Սուպեր Սաքոյի առողջական վիճակի մասինՌուսաստանում դեռահասներ են ձերբակալվել, ովքեր պատրաստվում էին հրկիզել ՊՆ շենքըՇատ ծնողներ իրենց երեխաներին զրկում են ՀՀ քաղաքացիությունից, որ չծառայեն բանակում. Սուրեն ՊապիկյանՀայաստանը Օմանի, Բահրեյնի և մի շարք այլ երկրների համար առանց վիզայի ռեժիմ կսահմանիՈտքից գլուխ անիծը մարդկանց ոջիլ է անվանում. Արիանա ՀովսեփյանՀայաստանը կմիանա Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքինԵթե փաստաբանական գրասենյակ, ապա «Լեվ Գրուպ»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top