Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը
Միջազգային
Թուրքիան գոհ է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունից։ Այս մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նշվում է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի ամփոփիչ հայտարարության մեջ, որը վարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում հաստատվել է վերջնական խաղաղություն հաստատելու շահագրգռվածությունը, որը օգուտ կբերի ողջ տարածաշրջանին։