Ինչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, եղել է դրա ճիշտ հակառակը. Հայկ Այվազյան
Ներքաղաքական
«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ:
— Փաշինյանի այցը դեպի Ալբանիա եւ այնտեղ նրա հանդիպումն Ալիեւի հետ՝ ինչի՞ մասին է հուշում» եւ ի՞նչ հետեւություններ պետք է անել դրանից:
— Կարող եմ ասել, որ հանդիպում` որպես այդպիսին, չի եղել։ «Ոտքի վրա» Փաշինյանն Ալիեւին, այսպես ասած, «բռնացրեց» եւ ասաց՝ «Գնանք սուրճ խմենք»։ Նա էլ պատասխանեց՝ «Սպասիր, խոսում եմ։ Վերջացնեմ՝ կգամ, կխոսենք»։ Այսինքն՝ ավանդական հանդիպման տեսանկյունից կարելի է ասել, որ իրական հանդիպում չի եղել, ինչպես լինում է նախապես պատրաստված, արձանագրվածօրակարգովեւքննարկվողհարցերովհանդիպումներիժամանակ։
Այսինքն՝ տպավորություն էր, որ Փաշինյանը, այսպես ասած, «վազվզում էր», որպեսզի տեսներ, ում կարող է «բռնացնել» եւ մի քանի բառ փոխանակել։ Շատ պարզ է, որ սեղանի շուրջ առանձնապես ինչ պետք է խոսեին, որ մենք չգիտեինք, կամ ինչ-որ ընթացիկ իրավիճակի հետ կապված փոփոխություններ հնարավոր է լինեին։ Իրականում ոչ մի բան չի եղել։ Ավելի շատ դա փիար ակցիա էր՝ փորձեր ինչ-որ մեկին բռնացնել, խոսել եւ դա ներկայացնել՝ որպես խաղաղությանն ուղղված հերթական քայլ՝ Հայաստանի վարչապետի կողմից։
Իմ կարծիքով, դա ոչ մի նշանակություն չունեցող խոսակցություն էր, որովհետեւ դրանով չէ, որ պետք է իմանալ՝ ինչ է կատարվում։ Այսինքն՝ բոլորը գիտեն, այսպես կոչված, բանակցությունները ընթանում են, զիջումները՝ արվում Հայաստանի կողմից, իսկ մնացած մասով էլ, որտեղ պահը «բռնացնի» սելֆի անելու համար՝ բռնացնում է եւ անում։
— Ի դեպ, նշվել էր նաեւ այն մասին, որ մեծ կարեւորություն են տվել հատկապես խաղաղության պայմանագրի շուրջ ինչ-որ քննարկումներ անցկացնելու հանգամանքին։ Այսինքն՝ այս ամենը նույնպես ինչ-որ կուլիսային պայմաններո՞ւմ է կատարվել:
— Այդ «կարեւորություն տալն» ուղղակի բառեր են։ Արդեն որքան ժամանակ է, ասում են, որ բանակցություններ են ընթանում, համաձայնեցված է, մնացել է երկու կետ։ Այդ խոսքերը հաճախ կրկնվում են քաղաքական համատեքստում, երբ գործը հասնում է փաստերի ու լուրջ փոփոխությունների, բայց բովանդակությունը մնում է անորոշ։ Կրկնվող հայտարարություններն այսպիսի խոսքերով՝ «բանակցություններ են ընթանում» կամ «համաձայնեցված է», հաճախ չեն տալիս կոնկրետ ինֆորմացիա, ինչը տեղիք է տալիս հասարակության շրջանում ճշմարտության բացակայության զգացողությանը։ Նման պայմաններում կարեւոր է հասկանալ, որ իրականում շեշտը դրվում է ոչ թե կայացած արդյունքների վրա, այլ՝ ընթացքի ու բանակցությունների շարունակականության։
Ալիեւն ուզում է լուծարել Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը, Սահմանադրություն է ուզում փոխել տալ։ Այս ենթատեքստում բացահայտվում է Ալիեւի մոտեցումը եւ նրա քաղաքական նպատակները՝ ի՞նչ դեր ունի Մինսկի խմբի ինստիտուտը, ինչու է նա ցանկանում փոխել Սահմանադրությունը։ Ալիեւը տեսնում է համանախագահների համակարգը որպես խոչընդոտ իր երկրի ներսում որոշումների կայացման գործընթացում, ուստի՝ նրա նպատակը այս ինստիտուտի հեռացումն է՝ առավելագույն վերահսկողություն ունենալու համար։ Սահմանադրական փոփոխությունները նույնպես մատնում են ավելի խորքային քաղաքական շարժառիթներ: Այսինքն՝ դա է հիմնական շրջանակը, եւ այնպես չէ, որ մենք չգիտենք կամ չենք կարող ենթադրել, թե ինչ է պահանջում։ Կարծում եմ՝ ոչ մի նոր բան չկա։ Սա ենթադրում է, որ իր գնահատմամբ՝ բանակցությունները ոչ թե նոր զարգացումներ ունեն, այլ կեղծված ու նախապես ճշտված խաղի մաս են։ Սա կարեւոր միտք է, որովհետեւ այն ենթադրում է, որ նույնիսկ եթե գործընթացը թվալու է անսպասելի կամ նոր, իրականում դա այնքան էլ այդպես չէ:
— Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ Արծրուն Հովհաննիսյանի կողմից Հանրային հեռուստաընկերությամբ հնչեց կարծիք, թե այն, որ Ստալինգրադի ճակատամարտով զսպվել է թուրքերի մուտքը Հայաստան, միֆ է: Ի՞նչ կասեք այս մասին:
— Նախ սկսեմ նրանից, որ 600 հազար հայերից, ովքեր մասնակցել են, մեծ մասը կամավոր էին գնացել, կռվել են հայրենիքի համար: Այսինքն՝ իրենք գնում էին այդ մոտեցմամբ, որ հայրենիքի համար են կռվելու: Էլ չեմ ասում այն, որ եթե զինվորական էին կամ ծառայել էին բանակում, ապա իրենք զինվորական երդում էին տվել: Հետեւաբար, երբ բարձրաստիճան սպան կարծիք է հայտնում, նա ի՞նչ պետք է անի: Առաջին հերթին նա պետք է ողջունի, որ այդ մարդիկ մինչեւ վերջ հավատարիմ են մնացել հայրենիքին տրված իրենց երդմանը, որովհետեւ ինքն էլ է երդում տվել: Ուրիշ բան նա ասել չի կարող: Այն, որ Գերմանիան հաղթելու դեպքում Միացյալ Հայաստան էր ստեղծելու, դա սուտ է: Եղել է ճիշտ հակառակը: 1941 թվականի հունիսի 20-ին` պատերազմը սկսելուց մեկ օր առաջ, նացիստական Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագիր է կնքվել, համաձայն որի՝ Գերմանիան պարտավորվել էր, խոսք էր տվել, որ հաղթանակի դեպքում ողջ Անդրկովկասը անցնելու է Թուրքիայի տիրապետության տակ: Արխիվներում եւս այդ փաստաթուղթը կա: Երկրորդ՝ եթե խոսքը Արեւմտյան Հայաստանի ազատագրման մասին է, ապա միակ մարդը, ով պատերազմից հետո՝ 1945 թվականին հրաման է տվել ազատագրել Արեւմտյան Հայաստանը, եղել է Ստալինը, եւ 1945 թվականին մեր հայ ԽՍՀՄ հերոսներից մեկը՝ գեներալ-լեյտենանտ Ստալինի հրամանով 60 հազարանոց զորքով ներխուժել է Թուրքիա եւ 50 կմ մտել է այդ երկիր: Այսինքն՝ այդ օպերացիան Ստալինը արդեն 1945 թվականին հրամանը տվեց, որ սկսեն, եւ սովետական 60 հազարանոց զորքը մտավ Թուրքիա: Միացյալ Նահանգները, տեսնելով, որ ԽՍՀՄ-ը իրականացնում է նման տեսակ օպերացիա, Ճապոնիայի վրա գցեցին երկու միջուկային ռումբ: Դրանով հասկացրին ԽՍՀՄ-ին, որ հաջորդ ռումբը կարող է իր վրա լինել, եթե այդ օպերացիան չդադարեցնեն, եւ ԽՍՀՄ-ը, քանի որ այն ժամանակ միջուկային ռումբ չուներ, ստիպված եղավ դա անել: Ընդ որում, Միացյալ Նահանգները Ճապոնիայի վրա գցեցին երկու ռումբ, եւ հենց այդ երկու ռումբերը, որ ունեին, դրանից ավել չունեին: Այսինքն՝ եթե ԽՍՀՄ-ը իմանար, որ ավել ռումբ չունեն, միգուցե իրենք չկանգնեցնեին: Մինչդեռ այդպես ստիպում են ԽՍՀՄ-ին հետքայլ անել: Ես կարծում եմ, որ ԽՍՀՄ իշխանության մոտիվացիան այն էր, որ հայերը ցույց տվեցին, թե ինչ ներդրում են ունեցել այդ ազատագրման համար, եւ, հետեւաբար, ԽՍՀՄ իշխանությունը որոշեց, որ պետք է արժանի ձեւով դա փոխհատուցի: Եվ ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ճնշման տակ, ցավոք սրտի, այդ պլանները չիրականացրեց: Այսինքն՝ Արծրուն Հովհաննիսյանը, ինչ ասաց, եղել է դրա ճիշտ հակառակը:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ