Արայիկ Հարությունյանը շատ կարեւոր բացահայտում է արել
Միջազգային
Բաքվում տեղի ունեցավ գերի վերցված Լեռնային Ղարաբաղի առաջնորդների ևս մեկ «դատական նիստ»։ Հարցաքննվել է Արայիկ Հարությունյանը:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հարությունյանը խոսել է 2020 թվականին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհուրդների համատեղ նիստին իր մասնակցության մասին։ Հարությունյանն ասել է, որ 2020 թվականին ցանկանում է բանակցություններ Ադրբեջանի հետ և վերջնական համաձայնության հասնել։
Անվտանգության խորհրդի այդ նիստում քննարկվել է, այսպես կողչված, «5+2» բանաձեւը, որն առաջարկել էր Մինսկի խումբը: Եվ եթե Արայիկն իրոք համաձայն է եղել, նշանակում է, որ Նիկոլն է դրան դեմ եղել:
Չմոռանանք, որ ինչպես այն ժամանակ ենք քանիցս նշել, հնարավոր տարբերակներից լավագույնն էր Հայաստանի համար, որը հնարավորություն կտար խուսափել ինչպես քառօրյա պատերազմից եւ արցախի հայաթափումից: Ավելին, Արցախում հայկական վերահսկողությունը կպահեր: այսինքն, ՆԻկոլի դեմ գնալու պատճառով ստացանք վատթարագույնը:
Ի դեպ, նման եզրակացության համար Բաքվի այդ ապօրինի դատավարությունն ու Արայիկի ասածները չեն հիմնավորը: Կրկնենք, դեռ 2020թ.-ի սկզբներին, երբ Մինսկի խումբն այդ առաջարկը ներկայացրեց, միանշանակ էր, որ այլընտրանքը մեզ համար ոչ ձեռնտու պատերազմն էր: Արայիկիմ վերագրվող այս հայտարարությունը ընդամենը բացատրում է, թե կոնկրետ ով էր կողմ եւ դեմ Մինսկի խմբի առաջարկին: