Դրսում կոշիկներ լիզելու արդյունքում տուժում է հայ ժողովուրդը. Մինասյան Պետք է հիմա ժողովրդին ցույց տան, որ անխնա պայքար է կոռուպցիայի դեմ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ալբանիայում Նիկոլի «սրճային դիվանագիտությունից» հետո հավանաբար պետք է սպասենք նոր աղետների Արայիկ Հարությունյանը շատ կարեւոր բացահայտում է արել Քաղաքական շաբաշ՝ փոխադարձ մեղադրանքներով           Ոչ թե ես եմ մարդ առևանգել, այլ ՀՀ-ում պետական պաշտոնյաների աթոռներին նստած հանցավոր խումբն է ինձ առևանգել. Սուրեն Մանուկյան ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ, ՈՐ ՄՈՍԿՎԱՅԻՑ ՍԿՍԵՑԻՆ ԽՈՍԵԼ ԽՍՀՄ-Ի ՓԼՈՒԶՄԱՆ ԱՊՕՐԻՆԻ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՒՐԵՄՆ Ի՞ՆՉ, ՆԻԿՈԼԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆԻ՞ ՀԱՊԿ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Աղազարյան ж законе. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հրթիռային հարվածով ոչնչացվել է ուկրաինական երեք ինքնաթիռ (Տեսանյութ)

Ալբանիայում Նիկոլի «սրճային դիվանագիտությունից» հետո հավանաբար պետք է սպասենք նոր աղետների

Ներքաղաքական

Հավանաբար հիշում եք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի թշնամիներ Նիկոլը եւ Ալիեւն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մայիսի 16-ին նկարահանված կադրերում էին հայտնվել ժպտադեմ, դեմքի ուրախ արտահայտությամբ, քանի որ այնտեղ էին՝ մասնակցելու ընդգծված հակառուսական ուղղվածություն ունեցող ու ՌԴ թշնամիներից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնած Եվրոպական քաղաքական հանրակցության (ԵՄ եւ հարեւաններ) հերթական՝ 6-րդ գագաթնաժողովին: Բայց Նիկոլ հայադավի եւ Ալիեւի ուրախությունն արդյոք միայն դրանո՞վ էր պայմանավորված… Թե՞ պատրաստվում էին միմյանց հետ կնքել կամ գուցե արդեն իսկ կնքել էին գործարք, չէ՞ որ հիմա գործարքների ժամանակներում ենք ապրում, Թրամփը վկա…

Ի՞ՆՉ Է ԹԱՔՑՆՈՒՄ ՏԱՎՈՒՇՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Իսկ ի՞նչ գործարք նկատի ունենք… Պայմանավորվածությունն առ այն, որ Նիկոլը հերթական անգամ պետական դավաճանությամբ Հայաստանի տարածքից տորթի նման կտրելու եւ Ադրբեջանին է փոխանցելու մի նոր կտոր, իսկ Ալիեւը դրա դիմաց համաշխարհային ագահի կամ վերջինի կողակցի արտասահմանյան ինչ-որ հաշվեհամարի (օրինակ՝ Շվեցարական բանկի կամ օֆշորում գտնվող բանկի) փոխանցելու է նավթադոլարներից գոյացած մի կլորիկ գումար, որը ստացողի կամ ստացողների համար մեծ բան է, բայց մեր Հայրենիքի տվյալ տարածքի 0,1%-ը չարժե: Սա հարց է, որն առայժմ պատասխան չունի ու կարող է իր պատասխանը ստանալ միայն իշխանությունից Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հեռացումից, ազգային, իրավական պետություն ունենալուց եւ անկախ քննչական մարմնի կողմից անաչառ եւ օբյեկտիվ քննություն իրականացնելուց հետո:

Այնուհանդերձ, վերոնշյալ հարցը թեեւ առայժմ չունի իր փաստարկված եւ իրավական պատասխանը, սակայն Տավուշից Ոսկան Սարգսյանի գրառումը, ամենայն հավանականությամբ, վկայում է կառավարության գաղտնի որոշմամբ Ադրբեջանին նոր տարածքներ փոխանցելու մասին։

«Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մայիսի 5-ին որոշում է ընդունել ՀՀ կառավարության 2025թապրիլի 23-ի թիվ 474-Ն որոշմամբ հատկացված միջոցներից քաղաքացիներին պատկանող անշարժ գույքի փոխհատուցման նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին»,- ֆեյսբուքյան իր էջում «Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար կառավարությունը գաղտնի կետով որոշում է ընդունել հողատերերին պետբյուջեից փոխհատուցելու մասին» վերտառության ներքո գրել է Ոսկան Սարգսյանը:

Այդ հանձնաժողովի նախագահ մարզպետը նշանակել է իրեն, իսկ անդամներ՝ Տավուշի մարզպետարանի թվով 5 պաշտոնյաների։ Իսկ ի՞նչ է նշում կառավարության 2025թ. ապրիլի 23-ի թիվ 474-Ն որոշումը։ Դրանով կառավարության 2024թ․ դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանարապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշման հավելվածում կատարվել են փոփոխություններ ու լրացումներ։ Այդ որոշման 2-րդ կետը գաղտնի է։

Սա կարող է նշանակել մի բան՝ 2025 թվականի պետական բյուջեում փոփոխություներ են կատարել, որպեսզի Տավուշի մարզից Ադրբեջանին հանձնվող տարածքների դիմաց դրանց սեփականատերերին դրամական փոխհատուցումներ տրվեն։ Նախկինում պաշտոնապես հայտարարվել է, որ սահմանազատումը պետք է վերսկսվի Հարավային Կովկասի 3 հանրապետությունների սահմանների հատման վայրից, այսինքն՝ Նոյեմբերյան համայնքի Կողբ, Բերդավան գյուղերի սահմանագոտուց, սակայն, ամենայն հավանականությամբ,Ադրբեջանին տարածքներ հանձնվելու են Իջեւան համայնքի Այգեհովիտ գյուղի Կայան բնակավայրից եւ Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրից։ Այդ տարածքները հանձնելու հետեւանքով ճանապարհներ են կառուցվելու դեպի ԽՍՀՄ ժամանակ անկլավներ եղած, նախկինում ադրբեջանաբնակ Սոֆուլու, Բարխուդարլու գյուղերի տարածքներ եւ դեպի Յուխարի Աքսիպարա՝ Վերին Ոսկեպար։ Պատահական չէ, որ վերջերս Կայանի մոտ հայկական զինուժի կատարած ականազերծման արդյունքում հայտնաբերված ականների պայթյուններ կատարվեցին։

Ահա եւ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նույն թեմայով Ոսկան Սարգսյանի եւս մեկ գրառում . «Սահմանազատման անվան տակ Կիրանցից հողերի հանձնման գործընթացի հանգամանքները գաղտնի են պահում, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ սահմանազատման գործընթացով Ադրբեջանին հանձնված տարածքների համար Կիրանց գյուղի քանի՞ հողամասի սեփականատիրոջ է պետական բյուջեից դրամական փոխհատուցում տրվել, ընդհանուր որքա՞ն գումար է հատկացվել այդ սեփականատերերին, ներկայումս այդ գործընթացը՝ գումարների հատկացումը դադարեցվա՞ծ է։ Մարզպետարանիից պատասխանել են. «Հարցի վերաբերյալ հայտնում եմ, որ սահմանազատման գործընթացներն իրականացվում են փակ ընթացակարգով»։

«Նիկոլը նոր թուղթ է աչքներս կոխելու՝ 9 գյուղ է հանձնելու»,- մայիսի 19-ին զգուշացրել է պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը:

«Էն՝ ինչը Ադրբեջանը չի կարողանում գրավել, Սիկոլը իրա թայֆով տալիս է: Իսկ էն՝ ինչը դեռ չի տվել, Ադրբեջանը գրավում է՝ արդեն տված բարձրադիր դիրքերից գրոհելով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է բլոգեր Զաքար Խոջաբաղյանը եւ հավելել. «Ինձ մի այլ հարց է հետաքրքրում. թուրքի հարճի տնկած էդ սյունով ոգեւորված որոշ անձանց է ուղղված հարցս...»:

ՆԻԿՈԼՆ ԱՐԴՅՈ՞Ք  ՆՈՐ ԴԱՎԵՐ ՉԻ ՆՅՈՒԹՈՒՄ ՀԱՅԵՐԻՍ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ

Անդրադառնալով Տիրանայում Ալիեւի հետ Նիկոլի սիլիբիլիներին, Ալիեւին ուղղված սուրճ խմելու նրա հրավերին, Ադրբեջանի նախագահի կողմից այդ հրավերն ընդունելուն ու մեկ բաժակ սուրճի շուրջ սկսված բանակցություններին` չենք կարող չհիշել Արցախի կորստին (միգուցե ճիշտ կլինի ասել՝ 5 կամ մի քանի մլրդ դոլարով վաճառքին) նախորդած տխրահռչակ «վերելակային դիվանագիտությունը»: Եվ, բնականաբար, չի կարող չառաջանալ այն մտահոգությունը, թե հիմա էլ «սրճային դիվանագիտությամբ» Նիկոլն արդյո՞ք նոր դավեր չի նյութում հայերիս ու Հայաստանի դեմ… Որոշ հիմքեր ունենք ենթադրելու, որ այդ ընթացքում Ադրբեջանի նախագահի կողմից վերստին բարձրացվել է ոչ միայն Հայաստանի զինանշանը փոխելու, այլեւ Հայաստան ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հարցը:

Գյումրիից քաղաքագետ Գարիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում «Բաքուն եւ Անկարան պահանջում են Նիկոլից Հայաստանը բնակեցնել ադրբեջանցիներով եւ հայտարարում են, որ դա տարածքային պահանջ չէ...» վերտառության ներքո գրել է. «Ի պատասխան, Ալիեւին սուրճ խմելու հրավիրող կապիտուլյանտը ու դրա իշխանության որեւէ անդամ ծպտուն չեն հանում՝ մոռացության տալով, որ 1988- 1990 թվականներին Ադրբեջանից վտարվել է 350 հազար հայ, իսկ 2020-23 թվականներին Արցախից՝ 150 հազար հայ...

Դավաճանը երազում էր, որ եթե ադրբեջանաբնակ եւ արցախահայերի վերադարձի մասին լռի, ապա Բաքուն էլ 1988-89 թվականներին Հայաստանը լքած 168 հաղար ազերիների մասին ծպտուն չի հանի... Բայց՝ ոչ, թուրքի կոշիկները լիզող Նիկոլին Ալեւը ստիպում է Հայաստանը բնակեցնել 300- 400 հազար ադրբեջանցիներով... Ժողջա՛ն, լա՞վ ես...»:

Այո, Ադրբեջանը չի ստորագրում Նիկոլ հայադավի «խաղաղության պայմանագիրը», որովհետեւ սպասում է, իսկ սպասում է Հայաստանի վրա հարձակվելու հարմար պահին՝ Ռուսաստան-Ուկրաինա, միաժամանակ Արեւմուտք- Ռուսաստան հակամարտությունը դադարեցնելու, խաղաղության պայմանագիր կնքելու ԱՄՆ-ի միջնորդական ջանքերի տապալմանը, հակամարտության գոտում իրավիճակի, մեղմ ասած, սրմանը եւ Ռուսաստանի համար ծանր կացության առաջացմանը, եւ երկրորդ՝ Իրանին Իսրայելի եւ ԱՄՆ-ի հարվածին, ինչի վտանգը կա, քանի որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները, դատելով ԱՄՆ-ի եւ Իրանի չմերձեցող դիրքորոշումներից, ավելի վաղ Թրամփի եւ այլոց զգուշացումներից ու սպառնալիքներից, ինչպես նաեւ վերջին շուրջ 10 օրում Իրանի ղեկավարների հայտարարություններից, կարծես թե արդեն մոտ են տապալմանը: Բացառված չէ, որ երկու պետությունների միջեւ այսօր նախատեսված բանակցությունների 5-րդ փուլը լինի վերջինը:

Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման մտադրության հաստատումը կարելի է համարել «Ազգային ժողով» կոչվածի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան թարմ գրառումը. «ԱՄՆ-ն կփորձի… Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մտավախություն է հնչեցրել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հնարավոր հարձակման առնչությամբ եւ հայտարարել է, որ ԱՄՆ-ն աշխատանքներ է տանում եւ կփորձի այն կանխել…

Թերեւս ամեն ինչ ասված է թեկուզ միայն նրանով, որ ԱՄՆ-ը ոչ թե կկանխի, այլ կփորձի կանխել Հայաստանի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակումը: Թե վերոնշյալ «կփորձի»-ն ինչ է նշանակում եւ իրականում ինչ արժեք ունի, կարծում ենք, չունի բացատրության կարիք: Այնուհանդերձ, գրառման անգլերեն շարադրանքի թարգմանությունը բացահայտում է, թե ԱՄՆ-ն ինչպես է փորձելու կանխել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան:

Եվ, ուրեմն, արձանագրելով հանդերձ, որ առկա է հակամարտության առաջացման իրական վտանգ, եւ ամերիկյան թիմերն այս առումով շատ ակտիվ էին՝ փորձելով ինչ- որ բան ձեռնարկել ու կանխել այնտեղ զինված միջամտությունը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության վերսկսումը, մասնավորապես՝ Հայաստան Ադրբեջանի ներխուժումը, ԱՄՆ-ի պետքարտուղարը բացահայտել է Հայաստան Ադրբեջանի ներխուժումը կանխելու ամերիկյան փորձի բովանդակությունը, որը «բաղկացած է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հաստատման աշխատանքներից»:

Հարկ կա՞ նշելու, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հաստատման աշխատանքներն Ալիեւի այն բոլոր պայմանների ու պահանջների կատարումն է, որոնց մի մասը նշել ենք նախորդիվ, մի մասն էլ նշեցինք վերեւում:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ                       






Դրսում կոշիկներ լիզելու արդյունքում տուժում է հայ ժողովուրդը. ՄինասյանՊետք է հիմա ժողովրդին ցույց տան, որ անխնա պայքար է կոռուպցիայի դեմ. ԲԱՄԲԱՍԱՆՔԱլբանիայում Նիկոլի «սրճային դիվանագիտությունից» հետո հավանաբար պետք է սպասենք նոր աղետներիԱրայիկ Հարությունյանը շատ կարեւոր բացահայտում է արելՔաղաքական շաբաշ՝ փոխադարձ մեղադրանքներով          Ոչ թե ես եմ մարդ առևանգել, այլ ՀՀ-ում պետական պաշտոնյաների աթոռներին նստած հանցավոր խումբն է ինձ առևանգել. Սուրեն ՄանուկյանՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ, ՈՐ ՄՈՍԿՎԱՅԻՑ ՍԿՍԵՑԻՆ ԽՈՍԵԼ ԽՍՀՄ-Ի ՓԼՈՒԶՄԱՆ ԱՊՕՐԻՆԻ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՈՒՐԵՄՆ Ի՞ՆՉ, ՆԻԿՈԼԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆԻ՞ ՀԱՊԿ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԱղազարյան ж законе. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀրթիռային հարվածով ոչնչացվել է ուկրաինական երեք ինքնաթիռ (Տեսանյութ)«Ինտերի» մեկնարկային կազմը «Կոմոյի» դեմ խաղում ԱՅՍՕՐ ՄԵԾ ՀԱՅ ԱՐԱՄԱՅԻՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱպօրինի եւ ոչ իրավական ճանաչված 160.000 դրամներն արդեն 2-րդ տարին է` վարորդները շարունակում են վճարել. ԱրամյանՌուսական ավիացիան «արդուկող» հարվածներ է հասցնում ԶապորոժեումԱվելի ու ավելի պարզ է դառնում, թե Պուտինն ու Թրամփը երկուսուկես ժամ ինչ էին խոսումՏիկ տոկ հարթակը պետք է վերահսկվի հատուկ կառույցների կողմից, եւ վերացվեն պոռնոգրաֆիա պարունակող էջերը. ՄանուկյանՌուսական բանակը դուրս է եկել Խարկովի մարզի առանցքային քաղաքներից մեկի` Կուպյանսկի հյուսիսային արվարձանային գոտի (Քարտեզ)Ռուսական ուժերը գրավեցին Օտրադնոե բնակավայրը հարավդոնեցկյան ճակատում (Քարտեզ)Տիկնիզյանը պայմանագիր ունի «Լոկոմոտիվի» հետ, թող գործի դրան համաձայն. Ֆիլատով Թրամփը տնտեսական պատերազմի մեջ է մտնում Եվրամիության հետՊուտինը եկավ, մեզ ձեռքով բարեւեց, Նիկոլը չեկավ, այդպես էլ մնաց նստած. Ինչ է պատմում 101-ամյա վետերանը Կարմիր հրապարակեցՊուտնիը «սասանել» է ԵՄ-ն․ GuardianՎարքագծի կտրուկ փոփոխություն՝ գերակտիվություն, անբացատրելի ուրախություն․ Ահազանգը, որ Ձեր երեխան թմրանյութների հնարավոր զոհ դառնալու ճանապարհին էԶորավարժություններ՝ օկուպացված Արցախում. Իրանը չեզոքացնում է թուրքական վտանգըՖիլիպ Կիրկորովը հոսպիտալացվել էՍուտն ու կեղծիքը երբեք չեն կարող ճշմարտության վերածվել. Մայր Աթոռի արձագանքը՝ Փաշազադեին«Լոկոմոտիվը» ընդունել է իմ դիրքորոշումը. Տիկնիզյան Կամուֆլյաժը դառնում է աղքատի արտահագուստ. Հարություն ՄնացականյանՏավուշում «Mitsubishi»-ն գլխիվայր շրջվել է. կա 1 զnh, 1 վիրшվոր. մահացածը Փաշինյանի ազգականն էՖինլանդիան զորավարժություններ է սկսել Ռուսաստանի սահմանինԱյս սերունդը կարող է եւ պատրաստ է ստեղծել հայոց նոր ոսկեդար. Հայկ ԲաբուխանյանՓաշազադեն՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հոգեւոր հայր. Արցախի պահպանության կոմիտեի հայտարարությունըԼարված իրավիճակ՝ Ազատի կացարանի հրդեհի գործով դատական նիստին (տեսանյութ)Իրանը նպատակ ունի ընդլայնել երկկողմ կապերն Ադրբեջանի հետ․ Փեզեշքիանը՝ Ալիևին«ԱՆՁՆՎԻՐԱԲԱՐ ԿՌԻՎ Է ՄՂԵԼ ՈՍՈԽԻ ԴԵՄ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ՇՈՒՆՉԸ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԹՈՐԳՈՄ ՍԱՅԱԴՅԱՆ«ՈՒՐԱԽ ԵՄ ՈՒ ՀՊԱՐՏ ՆՄԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»․ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԲԱՑԱՐՁԱԿ ՀԱՂԹՈՂ ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԴպրոցի շրջանավարտները պատրաստ են ստեղծել հայոց նոր ոսկեդարՀավելյալ վճարի դիմաց առավել կարճ ժամկետում կարող են վարորդական քննությունների մասնակցել. ՆԳ փոխնախարարԻնչպես է առաջացել վերջին զանգի արարողությունըՊետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնությունԹուրքիայում 56 զինծառայողի են ձերբակալելԶելենսկու լեգիտիմության հարցը հիմնարար նշանակություն կունենա, երբ գործը հասնի խաղաղության պայմանագրի ստորագրմանը. ԼավրովՈրոշում կայացնելու ժամանակն է. Իրանը հայտնել է՝ որ դեպքում համաձայնություն կկնքի ԱՄՆ-ի հետՎրաստանն արգելել է Բելառուսի և ՌԴ քաղաքացիներին երկրից ավտոմեքենաներ արտահանելԱրցախից տեղահանված մոտ 10,000 անձ դիմել է քաղաքացիություն ստանալու համար. ՆԳ փոխնախարարՎարորդական վկայականները սեպտեմբերի 1-ից կփոխատեղվեն թվային տարբերակիՀՀԿ֊ի անկյունաքարերը դրվել են դեռևս խորհրդային իշխանության տարիներինԻնչպե՞ս հասկանալ, որ հեռախոսը գաղտնալսվում է. Փորձագետի խորհուրդներԶԼՄ-ներ․ Պուտինը Ուկրաինայի հետ բանակցությունների համար Վատիկան չի մեկնիՆույնիսկ եթե աշխատավարձս հնգապատկվի, չի նշանակում, որ ես հարմարվում եմ կատարվող անարդարությունների հետ. Միրաքյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top