Որևէ նպատակի հասնելու համար կա ցանկություն, ապա փնտրվում են լուծումներ. Արտակ Զաքարյան Որ հայտնիների երեխաներն այսօր ավարտեցին դպրոցը… Բացառիկ հոլովակ «Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու հերթական դեպքը․ Դավթաշենում ձերբակալվածներից մեկը 30-ամյա կին է Սարսափազդու մանրամասներ. Ժամը 10:40-ի սահմաններում գտել երեխայի սառած մարմինը ԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը ՇՏԱՊ. 20 օր հետո 2-ամյա Տիգրանին գտել են Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ Նետվում էր վրաս․ Ավրաամ Ռուսսոն պատմել է իր և Կրիստինա Օրբակայտեի կապի մասին Տարադրամի փոխարժեքը մայիսի 24-ին Քաղաքացին կկարողանա գործնական քննությունը հանձնել իր նախընտրած Հաշվառման-քննական բաժնում՝ անկախ հանգամանքից, թե որտեղ է հանձնել տեսականը․ ՆԳ նախարար JPMorgan-ը կանխատեսում է հնչեցրել Ուկրաինայի ճակատագրի մասին

«Փաստ». Փաշինյանի խաղաղության պլանը և եվրախոստումները, որոնք երբեք չեն իրականանա

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ժամանակը արագ է թռչում, և արդեն հաջորդ տարի Նիկոլ Փաշինյանի լիազորությունների ժամկետը լրանում է։ Սակայն վաղ է «տխրել» այսքան «արդյունավետ» աշխատած ղեկավարի հնարավոր հեռացման համար։ Նա կանի ամեն ինչ, որպեսզի վերընտրվի։ Նրա ձեռքում են բոլոր լծակները՝ վարչական ռեսուրսը (բյուջետային աշխատողները, որոնց կհրամայվի քվեարկել «Քաղաքացիական պայմանագրի» օգտին), շատ լրատվամիջոցներ, տնտեսական գործիքները, մյուս խաղացողներին ճնշելու հնարավորությունը, ընտրական գործընթացում մեքենայությունների կատարումը։ Եվ ամենակարևորը՝ Փաշինյանն իր «գրպանում» ունի այնպիսի խոստումներ, որոնք կարող են գրավել հայ ընտրողներին: Խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ, ԵՄ-ի ուղին, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ սրանք բոլորն էլ այն խաղաքարտերն են, որոնց միջոցով «Քաղաքացիական պայմանագիրն» ակնկալում է հաղթել իր մրցակիցներին։

Դիտարկենք դրանք առանձին-առանձին։

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի խոստումն արդեն մաշված խաղաթուղթ է։ Այս կետն իշխող կուսակցությունն օգտագործել է նախորդ ընտրությունների ժամանակ։ Սակայն, քանի դեռ համաձայնագիրը դեռևս չկա, ինչո՞ւ կրկին չգայթակղել ընտրողներին։ Պարզապես պետք է ասել՝ թույլ տվեք Նիկոլին ավարտել այն գործը, որը սկսել է, և որի համար երկիրը զոհաբերել է այդքան շատ բան։ Ինչո՞ւ դեռևս պայմանագիր չի կնքվել։ ԱԳՆ-ն միամիտ ձեռքերը տարածում է՝ Ադրբեջանը ինչ-որ պատճառով ձգձգում է գործընթացը. ինչպիսի անակնկալ և զարմանալի իրավիճակ։ Բայց դեռ մի փոքր էլ սպասենք, և ամեն ինչ կլինի, Եվրամիությունը կօգնի։ Այնուամենայնիվ, ցանկացած ոք, ով հետևում է այս թեմայի վերաբերյալ Ալիևի հայտարարություններին, կհասկանա, որ Ադրբեջանը չի ստորագրի խաղաղության պայմանագիր՝ առանց դրանում ներառելու մեր երկրի համար անընդունելի պահանջները։ Այդ պահանջներն ընդգրկում են «Զանգեզուրի միջանցքը»՝ արտատարածքային գոտու կարգավիճակով, 300 հազար ադրբեջանցիների «վերադարձը» «Արևմտյան Ադրբեջան», ինչպես Ալիևն է կոչում Հայաստանը։ Իսկ Եվրամիության «պաշտպանությունից» հայկական իշխանություններին հաջողվել է ստանալ միայն մեկը. եվրոպացիները, ինչպես թութակները, կրկնում են անիմաստ արտահայտություններ այն մասին, որ նրանք պայմանագրի կնքման հույս ունեն՝ միտումնավոր խուսափելով որևէ նկատողություն անել Ադրբեջանին։

Վերջերս Մակրոնը հայտարարեց. «Համոզված եմ, որ ամեն ինչ Հայաստանի և Ադրբեջանի միջև կավարտվի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, և ուզում եմ ասել Նիկոլին և Իլհամին, որ մենք ամբողջությամբ աջակցում ենք ձեզ»։ Ի՞նչ ճնշման կարելի է սպասել Ադրբեջանի նկատմամբ, եթե եվրոպացիները ամբողջությամբ աջակցում են Իլհամին։ Իրադարձությունների զարգացման երկու սցենար կա։ Առաջին տարբերակ՝ Նիկոլը և Իլհամը արդեն որոշել են ամեն ինչ սուրճի բաժակի շուրջ, և Նիկոլը պարզապես խնդրել է գործընկերոջը սպասել մինչև ընտրությունները, որից հետո իսկապես մեզ սպասում է պայմանագիր, բայց, ցավոք, Ադրբեջանի պայմաններով։ Հավանական է, որ սուրճ խմելուց հետո Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Փաշինյանին. «Հայաստանը պետք է դիրքորոշում արտահայտի այն մասին, թե երբ և ինչ պայմաններով կարող են արևմտյան ադրբեջանցիները վերադառնալ իրենց հայրենի հողեր»։ Ե՞րբ. ընտրություններից հետո։ Կամ՝ երկրորդ տարբերակ.  համաձայնագիրը չի կնքվի, իսկ Փաշինյանը այն նորից կխոստանա 2030 թվականի ընտրությունների ժամանակ։

Հաջորդ թեման վերաբերում է հիպոթետիկ անդամակցությանը Եվրամիությանը՝ այնքան ցանկալի որոշ հայ ընտրողների համար։ Այստեղ ամենահետաքրքիրն անգամ այն չէ, որ Եվրամիությունը չափազանց սառն է արձագանքել Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունված «Եվրոպական միությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքին, ոչ էլ այն, որ աշխարհագրական (և տրամաբանական) որևէ նախադրյալ չկա, որ Հայաստանին հանկարծ այնտեղ ընդունեն։ Այլ այն, որ Հայաստանը իրականում ոչ միայն չի սկսել անդամակցության գործընթացը, այլև պաշտոնապես դա ընդգծել է Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում, երբ Արարատ Միրզոյանը հայտարարեց. «Հայաստանը չի ներկայացրել անդամակցության հայտ Եվրամիությանը, և որևէ բանակցություններ չեն ընթանում»։ Եվ դա հասկանալի է՝ պաշտոնական հայտը կբերեր կապերի խզման ԵԱՏՄ-ի հետ և դրանից բխող ճգնաժամի, որը «Քաղաքացիական պայմանագրի» համար ընտրություններից առաջ բացարձակապես ցանկալի չէ։ Բացի այդ, հայտին Եվրամիությունը պետք է բավականին հստակ արձագանքեր, և այդ արձագանքը անմիջապես կփարատեր եվրոպական երազանքներ փայփայող հայ հասարակության այն հատվածի պատրանքները, որոնց ձայների վրա հույս է դնում «Քաղաքացիական պայմանագիրը»։

Եվ, վերջապես, «Խաղաղության խաչմերուկ»՝ նախագիծ, որը Փաշինյանը ներկայացնում է որպես այլընտրանք, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»՝ խոստանալով Հայաստանի համապարփակ զարգացում։ Նրա տնտեսական և լոգիստիկ անհամապատասխանությունը կարելի է երկար քննարկել, սակայն դա իմաստ չունի՝ այն երբեք իրականություն չի դառնա։ Ալիևը այն անվանում է «պարզապես թուղթ» և ասում, որ «նրա արժեքը մի կոպեկ էլ չէ»։ Նա պահանջում է այն «Զանգեզուրի միջանցքը», որը տեսնում է՝ այսինքն՝ արտատարածքային օբյեկտ, որը դուրս է բերված հայաստանյան օրենսդրության ազդեցությունից և գտնվում է ադրբեջանական օրենսդրության ներքո (ինչպես դեսպանատների տարածքները, նավերի տախտակամածները և ռազմական բազաները)։ «Խաղաղության խաչմերուկը» կմնա միայն այն ներկայացումների սլայդների վրա, որոնք Փաշինյանը ցույց է տալիս ոչնչի մեջ խորամուխ չեղած եվրոպացիներին տարբեր միջոցառումների ժամանակ։

Ներկա իշխանությունները հաճախ մեղադրում են իրենց քաղաքական հակառակորդներին, որ նրանք «ոչինչ չեն կարող առաջարկել»։ Իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» այդպիսին չէ, այն շատ բան է առաջարկում։ Ուղղակի ճշմարտությունն այն է, որ այս առաջարկներից և խոստումներից ոչ մեկը չի կարող իրականացվել՝ բացի, միգուցե, խաղաղության պայմանագրի ստորագրումից, բայց Ադրբեջանի պայմաններով։

Ընտրությունը մերն է՝ տա՞ լ Նիկոլին ևս մեկ շանս»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում






Որևէ նպատակի հասնելու համար կա ցանկություն, ապա փնտրվում են լուծումներ. Արտակ ԶաքարյանՈր հայտնիների երեխաներն այսօր ավարտեցին դպրոցը… Բացառիկ հոլովակ«Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու հերթական դեպքը․ Դավթաշենում ձերբակալվածներից մեկը 30-ամյա կին էՍարսափազդու մանրամասներ. Ժամը 10:40-ի սահմաններում գտել երեխայի սառած մարմինըԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանըՇՏԱՊ. 20 օր հետո 2-ամյա Տիգրանին գտել են Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտՆետվում էր վրաս․ Ավրաամ Ռուսսոն պատմել է իր և Կրիստինա Օրբակայտեի կապի մասինՏարադրամի փոխարժեքը մայիսի 24-ինՔաղաքացին կկարողանա գործնական քննությունը հանձնել իր նախընտրած Հաշվառման-քննական բաժնում՝ անկախ հանգամանքից, թե որտեղ է հանձնել տեսականը․ ՆԳ նախարարJPMorgan-ը կանխատեսում է հնչեցրել Ուկրաինայի ճակատագրի մասինԱլեքսանդր Դուգին. Կարծում եք՝ Ադրբեջանին հենց այնպե՞ս հաջողվեց վերցնել ՂարաբաղըԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մայիսի 24-ի աստղագուշակՍպասվում է անձրև եւ ամպրոպ Ստալինյան ժամանակների ծնունդ «Կովկասի մահմեդականների վարչությունը» նույնքան արհեստածին է, որքան ամբողջ Ադրբեջանը. ԻրանագետՀայտնվել է Մոսկվայի մարզում տեղի ունեցած խոշոր վթարի պահը ներկայացնող տեսանյութը (Տեսանյութ)«Հրապարակ». ՔՊ–ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված«Փաստ». Խառն են, շատ խառն են. «ումով» է ձևավորելու ՔՊ–ի նախընտրական ցուցակը«Հրապարակ». Բյուջեից գումար՝ առեւտրային կազմակերպությանըԻշխանության հովանավորյալ Նարեկ Նալբանդյանը չի վճարում պարտքերը, բայց միլիոններով նոր բիզնեսներ է գնում. «Ժողովուրդ»«Փաստ». Փաշինյանի խաղաղության պլանը և եվրախոստումները, որոնք երբեք չեն իրականանաՏեսախցիկը ֆիքսել է Սու-34-ի «արդուկող» հարվածները ուկրաինական պաշտպանական դիրքերին (Տեսանյութ)Ռուսները հրթիռային զանգվածային հարձակում են իրականացրել Կիեւում (Տեսանյութ)Ադրբեջանում ծավալվող ռուսաֆոբիայի թիկունքում կանգնած է Ալիեւը. «Ցարգրադ»Դրսում կոշիկներ լիզելու արդյունքում տուժում է հայ ժողովուրդը. ՄինասյանՊետք է հիմա ժողովրդին ցույց տան, որ անխնա պայքար է կոռուպցիայի դեմ. ԲԱՄԲԱՍԱՆՔԱլբանիայում Նիկոլի «սրճային դիվանագիտությունից» հետո հավանաբար պետք է սպասենք նոր աղետներիԱրայիկ Հարությունյանը շատ կարեւոր բացահայտում է արելՔաղաքական շաբաշ՝ փոխադարձ մեղադրանքներով          Ոչ թե ես եմ մարդ առևանգել, այլ ՀՀ-ում պետական պաշտոնյաների աթոռներին նստած հանցավոր խումբն է ինձ առևանգել. Սուրեն ՄանուկյանՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ, ՈՐ ՄՈՍԿՎԱՅԻՑ ՍԿՍԵՑԻՆ ԽՈՍԵԼ ԽՍՀՄ-Ի ՓԼՈՒԶՄԱՆ ԱՊՕՐԻՆԻ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՈՒՐԵՄՆ Ի՞ՆՉ, ՆԻԿՈԼԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆԻ՞ ՀԱՊԿ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԱղազարյան ж законе. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀրթիռային հարվածով ոչնչացվել է ուկրաինական երեք ինքնաթիռ (Տեսանյութ)«Ինտերի» մեկնարկային կազմը «Կոմոյի» դեմ խաղում ԱՅՍՕՐ ՄԵԾ ՀԱՅ ԱՐԱՄԱՅԻՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱպօրինի եւ ոչ իրավական ճանաչված 160.000 դրամներն արդեն 2-րդ տարին է` վարորդները շարունակում են վճարել. ԱրամյանՌուսական ավիացիան «արդուկող» հարվածներ է հասցնում ԶապորոժեումԱվելի ու ավելի պարզ է դառնում, թե Պուտինն ու Թրամփը երկուսուկես ժամ ինչ էին խոսումՏիկ տոկ հարթակը պետք է վերահսկվի հատուկ կառույցների կողմից, եւ վերացվեն պոռնոգրաֆիա պարունակող էջերը. ՄանուկյանՌուսական բանակը դուրս է եկել Խարկովի մարզի առանցքային քաղաքներից մեկի` Կուպյանսկի հյուսիսային արվարձանային գոտի (Քարտեզ)Ռուսական ուժերը գրավեցին Օտրադնոե բնակավայրը հարավդոնեցկյան ճակատում (Քարտեզ)Տիկնիզյանը պայմանագիր ունի «Լոկոմոտիվի» հետ, թող գործի դրան համաձայն. Ֆիլատով Թրամփը տնտեսական պատերազմի մեջ է մտնում Եվրամիության հետՊուտինը եկավ, մեզ ձեռքով բարեւեց, Նիկոլը չեկավ, այդպես էլ մնաց նստած. Ինչ է պատմում 101-ամյա վետերանը Կարմիր հրապարակեցՊուտնիը «սասանել» է ԵՄ-ն․ GuardianՎարքագծի կտրուկ փոփոխություն՝ գերակտիվություն, անբացատրելի ուրախություն․ Ահազանգը, որ Ձեր երեխան թմրանյութների հնարավոր զոհ դառնալու ճանապարհին էԶորավարժություններ՝ օկուպացված Արցախում. Իրանը չեզոքացնում է թուրքական վտանգըՖիլիպ Կիրկորովը հոսպիտալացվել էՍուտն ու կեղծիքը երբեք չեն կարող ճշմարտության վերածվել. Մայր Աթոռի արձագանքը՝ Փաշազադեին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top