Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Մայիսի 24-ի ցերեկը, 25-ի և 27-ի կեսօրից հետո, 28-29-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Մայիսի 24-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 27-ի երեկոյան, 28-29-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մայիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։