Նիկոլն Իլհամի՝ հայկական բանակի լուծարմանն առնչվող հրամանն է կատարում. Վիլեն Գաբրիելյան
Թեմա
Նավակ Ճոճողն» է անդրադարձել «Շիշ Բռնողի» մտքի նոր թռիչքի խիստ կասկածելի արգասիքին՝ վերաբերղ փողի դիմաց կարճ ժամկետով ծառայելուն ու երկար-բարակ այն վերլուծելուց հետո արձանագրել. «Ինձ լրիվ ձեռք է տալիս նման իրավական հիմքով որդուս ծառայությունից ազատվելը, որպեսզի դասալիք չդառնա»:
Էլի որ… Իսկ ինչո՞ւ պետք է «Նավակ Ճոճողի» նման մեկի համար փողի դիմաց սեփական զավակին բանակից փրկելը չլինի ընդունելի տարբերակ, եթե ոչ միայն հայրնեսիրության ավելցուկ, այլև փողի պակաս չունի բնավ: Իսկ ինչո՞ւ պետք է ունենա, եթե տևական ժամանակ իշխանության մեջ է: Բա է՛լ ինչո՞ւ էին բիրադի մտնում Նիկոլի թևի տակ ու Արցախի վաճառքին մասնակցում, եթե չէին կարողանալու մի էրեխա ազատել բանակից փողի դիմաց: Մեխանզիմն էլ լավ է մտածված. մի գրպանից փողը կհանեն կդնեն մյուսը, էրեխեն կազատվի, փողն էլ որոշակի պրոցեդուրաներով անցնելուց հետո պարգևավճարների կամ մեկ այլ բանի տեսքով կվերադառնա իշխանավոր ծնողների գրպանը: Թքած, թե այդ կարուսելի հետևանքով որքան կընկնի հայկական բանակի մարտունակությունը, ինչպես կքանդվի երկիրը:
Նիկոլն Իլհամի՝ հայկական բանակի լուծարմանն առնչվող հրամանն է կատարում, բայց դեռ չունի բավարար «դուխ»՝ այդ մասին բացեիբաց հայտարարելու: