Ռուսաստանը զորքեր է կուտակում Խարկովի մարզի սահմանի մոտ. Sky News
Միջազգային
Ռուսաստանը զորքեր է կուտակում Խարկովի մարզի սահմանի մոտ,- գրում է Sky News-ը:
Ըստղբյուրի, Կուրսկի մարզի ազատագրումից հետո Խարկովի մարզի հետ սահմանին կենտրոնացավ ավելի քան 50 հազար ռուս զինծառայող։
Վերլուծաբանները նշում են, որ ամբողջ առաջնագծի երկայնքով լայնածավալ հարձակումը սպասվում էր որոշ ժամանակ, բայց դեռևս չի սկսվել։
Նրանք ենթադրում են, որ Ռուսաստանը 4 ամիս ժամանակ ունի ճակատը ճեղքելու համար, մինչև եղանակային պայմանները կվատթարանան։
«Կան հստակ ապացույցներ, որ թշնամին պատրաստվում է ակտիվ հարձակողական գործողությունների»,- Sky News-ի ասել է ուկրաինացի հրամանատարներից մեկը։
Հատկապես նշվում է, որ Ռուսաստանը սահման է տեղափոխում իր էլիտար ստորաբաժանումները, այդ թվում՝ օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները։
Հրապարակման հեղինակը` վերլուծաբան պրոֆեսոր Քլարկը կարծում է, որ Ռուսաստանը, հնարավոր է, պատրաստվում է Խարկովի և Սումիի վրա խոշոր հարձակման։
«Սա կարող է լինել կամ քաղաքներից մեկի վրա ուղղակի հարձակում, ինչը հեշտ գործ չէ, կամ շրջակա տարածքի մեծ մասը գրավելու փորձ», - նշում է նա։