Ռուսական բանակը գրեթե մինչեւ առավոտ հարվածներ է հասցրել Ուկրաինայի ողջ տիրույթին (Տեսանյութ)
ՄիջազգայինՌուսական բանակը, ի պատասխան ուկրաինական հարձակումներին, գրեթե մինչեւ առավոտ հարվածներ է հասցրել Ուկրաինայի ողջ տիրույթին:
Պայթյունների են արձանահրվել Կիեւում, Ժիտոմիրում, Բիլլա Ցերկովում (Կիևի մարզ), Վասիլկովայում (Կիևի մարզ), Զոլոտոնոշայում (Չերկաս), Շոստկիում (Սում), Կոնոտոպում (Սում), Պոլտավայիում, Խարկովի մարզում, Օդեսայում եւ այլն:
Գործել է ռուսական ստրատեգիական ավիացիան, ծովային հրթիռները, անօդաչուները:
Հիմնական հարվածները բաժին են հասել Կիեւին, որտեղ քաղաքացիները տեղավորվել են մետրոպոլիտենում (Տեսանյութում( եւ Օդեսային:
Տերնոպոլի իշխանությունները հաստատել են, որ քաղաքի արդյունաբերական գոտում հրթիռային հարված է հասցվել: Արդյունաբերական ձեռնարկություններից մեկի շենքը մասամբ վնասվել է:
Հիմնական մանրամասները դեռ չկան: