Վրացի երգիչը համերգի ժամանակ պղծել է Ռուսաստանի դրոշը
Միջազգային
Վրացի երգիչ Էրկելե Գեցաձեն պղծել է Ռուսաստանի դրոշը Tbilisi Open Air երաժշտական փառատոնի շրջանակներում կայացած համերգի ժամանակ։
Նշենք, որ Գեցաձեն իր ստեղծագործությունները տեղադրում է ռուսական երաժշտական հարթակներում։
Վրացի երգչի այս գործողությունը մեծ աղմուկ է բարձրացրել: «Ռուսաստանի իրավապահ մարմինները գնահատական կտան Վրաստանում «ռուսական եռագույնի հետ ներկայացումը»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այսօր առավոտյան զանգերի բուռն ալիք է եղել՝ խնդրելով մեկնաբանել անհայտ հակահերոսի չարաճճիությունները, ով Թբիլիսիում ինչ-որ ներկայացում է բեմադրել ռուսական եռագույնի հետ: Նախ՝ դրոշը մնում է դրոշ, անկախ նրանից, թե ինչ որ հոգեկան հիվանդ ինչպես կվարվի դրա հետ։ Երկրորդ՝ մեր երկրի իրավապահ մարմինները համապատասխան գնահատական կտան այս այլանդակ արարքին»,- գրել է Զախարովան Telegram-ի իր ալիքում։