Մայիսի 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտ, հավաք չի անցկացվելու. ԴՕԿ կուսակցության հայտարարությունը
Ներքաղաքական
Սիրելի հայրենակիցներ, կուսակցության աջակիցներ, տեղեկացնում ենք, որ մայիսի 28-ին ՀՀ-ում հավաք չի անցկացվելու ԱՄՆ դեսպանատան մոտ։
Մեր կողմից նախատեսված բոլոր քայլերը Հայաստանում արդեն արված են, և այս փուլում այլևս կարիք չկա հավաքվել կամ նոր գործողություններ իրականացնել ՀՀ տարածքում։
Հավաքը նախատեսված է միայն ԱՄՆ-ում՝ Լաս Վեգասի դատարանի շենքի մոտ, հետևյալ հասցեում՝
110 N. City Parkway, Ste. 400, Las Vegas, NV 89106։
Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին չհավաքվել դեսպանատան մոտ, քանի որ այնտեղ ոչինչ նախատեսված չէ, և մեր գործողությունների կենտրոնն այժմ տեղափոխվել է ԱՄՆ։
Խնդրում ենք տեղեկությունը տարածել, որպեսզի բոլորը տեղյակ լինեն և չառաջանա ավելորդ խառնաշփոթ։
Շնորհակալ ենք ձեզ՝ աջակցության, վստահության և միասնականության համար։