Կին կալանավորը հայհոյել ու կծել է աշխատողի ձեռքը. ինչ է կատարվել կանանց գաղութում

Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մարիետա Խ.–ն մեղադրվում է անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Այս մասին գրյում է News.am-ը:
Ըստ մեղադրանքի 2023թ.–ի հունիսին Մարիետա Խ.–ն խցում հայհոյանքներ է հնչեցրել քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հասցեին, անհարկի բղավել է, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել խցի դռանը։ Նա հրաժարվել է կատարել ՔԿՀ աշխատակիցների պահանջը ինչից հետո աշխատակիցներից մեկը, ցանկանալով դադարեցնել Մարիետա Խ.–ի գործողությունները վերջինի նկատմամբ կիրառել է ֆիզիկական ուժ՝ ձեռնաշղթա հագցնելու նպատակով։ Այդ պահին, սակայն, կալանավորը կծել է աշխատակցի ձեռքը։
Գործն ուղարկվել է դատարան։