ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԱ ԱՂԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Այսօր, մայիսի 25-ը, Գյումրեցի անվանի ծանրորդ, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն ԱՐԱ ԱՂԱՆՅԱՆԻ ծննդյան օրն է, 25-րդ տարեդարձն է նշում։ Նա 2023֊ի ապրիլին, երկամարտի 364 կգ արդյունքով Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել։ Պոկում վարժությունում 165 կգ արդյունքով նվաճել փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում 199 կգ արդյունքով արժանացել փոքր արծաթե մեդալի։ 2022 թվականին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած Եվրոպայի առաջնությանը Աղանյանը արծաթե մեդալ է նվաճել երկամարտի 375 կգ արդյունքով, պոկում 170 կգ, հրում 205 կգ։ Աղանյանը Գյումրիի մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սան է։
Iravunk. com -ի մարզական թղթակցի հետ բացառիկ զրույցում Արա Աղանյանը նշեց. «Վաղվանից պիտի մասնակցենք ուսումնամարզական հավաքների։ Պիտի պատրաստվենք աշնանը կայանալիք Աշխարհի առաջնությանը։ Ջանք ու եռանդ չեմ խնայի, որպեսզի կարողանամ լավ հանդես գալ»։
Iravunk. com -ը շնորհավորում է Արային, մաղթում նորանոր նվաճումներ, ամենայն բարիք։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ



