ԱՅՍՕՐ ԱՆՎԱՆԻ ԳՐՈՂ, ԹԱՐԳՄԱՆԻՉ, ԽՄԲԱԳԻՐ ՎԱՉԱԳԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Այսօր, մայիսի 25-ը, ժամանակակից անվանի գրող, թարգմանիչ, մանկավարժ, հրատարակիչ, խմբագիր, Հայաստանի Գրողների միության անդամ ՎԱՉԱԳԱՆ ԱԴԻԲԵԿԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ծննդյան օրն է, 74-ամյակն է նշում։ 1994 թվականին հիմնադրել և հրատարակել է հայերենին, հայ պատմությանն ու մշակույթին նվիրված «9֊րդ հրաշալիք» շաբաթաթերթը։ 2020 թվականից թերթը լույս չի տեսնում։ 2017֊ից զբաղվում է նաև մանկավարժական գործունեությամբ, «Քվանտ» վարժարանում դասավանդում է «Ստեղծարար մտածողություն» առարկան։ Նա հայերենին նվիրված բազմաթիվ դասագրքերի, գրքերի, ձեռնարկների հեղինակ է։ Սարգսյանի «Այբբենարանը» 1998 թվականից առ այսօր գործածվում է հանրապետության դպրոցներում։
Iravunk. com -ը շնորհավորում է պարոն Սարգսյանին, մաղթում բեղուն գրիչ, առողջություն, ամենայն բարիք։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ


