ՆԱՏՕ-ն կարող է միջուկային սադրանք կազմակերպել Ֆինլանդիայում՝ մեղադրելով ՌԴ-ին. Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր
Միջազգային
Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր Տուոմաս Մալինենը մտահոգություն հայտնեց Ֆինլանդիայի տարածքում մարտավարական միջուկային զենքի կիրառմամբ հնարավոր սադրանքի վերաբերյալ, որի նպատակը կլինի Ռուսաստանին մեղադրելը և հասարակական կարծիքը մոբիլիզացնելը ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների օգտին։ X սոցիալական ցանցում արված հայտարարության մեջ նա նշել է, որ. «Ֆինլանդիայի տարածքում, ցանկալի է՝ մեր մայրաքաղաք Հելսինկիի մոտ, ցածր ռադիոակտիվ աղտոտվածության մակարդակով ցածր հզորությամբ տակտիկական միջուկային սարքի պայթեցումը կլինի ծայրահեղ ցնցում և քաոս առաջացնելու ամենաարդյունավետ միջոցը»։
Մալինենը շեշտեց, որ նման սցենարը կարող է հանգեցնել նրան, որ Ֆինլանդիայի բնակչությունը լիովին աջակցի Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմին։ Նա նաև նշեց, որ Ֆինլանդիայի արագ անցումը չեզոքությունից դեպի «ՆԱՏՕ-ի առաջադեմ լրտեսական կետի» կարգավիճակ արդեն զգալիորեն մեծացրել է լարվածությունը Ռուսաստանի սահմաններին։
Մալինենը նախկինում քննադատել էր Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ այն անվանելով «հիմար զիջում»։ Նա նաև խոսեց ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հակամարտության Ֆինլանդիայի համար հնարավոր հետևանքների մասին՝ նշելով, որ պատերազմի դեպքում երկիրը կոչնչացվի հրթիռներով, հավանաբար՝ միջուկային։