Կվադրոցիկլի վթարի հետեւանքով մահացած 16–ամյա աղջիկները դասարանի հետ էքսկուրսիա էին գնացել՝ դասղեկի հետ

Ծաղկաձորում կվադրոցիկլի վթարի հետեւանքով մահացած աղջիկները սովորում էին Երեւանի թիվ 29 ավագ դպրոցում, այդ օրը դասղեկի հետ էքսկուրսիա էին գնացել։
NEWS.am–ի տեղեկություններով, դասարանի հետ նաեւ ծնողներ են եղել։ Դեպքը տեղի է ունեցել եկեղեցու մոտակայքում։ 10–րդ դասարանում սովորող 4 աշակերտ որոշել է կվադրոցիկլ նստել, ղեկին ինստրուկտորն է եղել։ Դեպքին ականատես ծնողները սոցցանցերում գրել են, որ ինստրուկտորը գերազանցել է արագությունը, ինչի հետեւանքով կվադրոցիկլը կողաշրջվել է, վթարից հետո վարորդը դիմել է փախուստի։ Նշենք, որ ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց, որ վարորդը ձերբակալվել է, տեղեկություններ կան, որ նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ։
Հիշեցնենք՝ մայիսի 24–ին Ծաղկաձորում կվադրոցիկլի կողաշրջման հետևանքով մահացել էին 16–ամյա երկու աղջիկ։ Վթարի հետեւանքով կա եւս 2 տուժած։