Չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» ՀՀ ինքնիշխան տարածքում․ Փաշինյան
Հասարակություն
Մենք առաջարկում ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը և զուգահեռաբար դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի կառույցները լուծարելու հարցով: Ես կարծում եմ, որ դա կառուցողական առաջարկ է՝ սեղանին ունենալ երկու փաստաթղթեր ու ստորագրել դրանք միաժամանակ՝ նույն պահին, նույն վայրում։ Այս մասին «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանը մտադրություն չունի իր տարածքում փակել հակամարտային իրավիճակը և այն արտահանել ՀՀ տարածք։ Դժբախտաբար վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է ՀՀ ինքնիշխան տարածքի մոտավորապես 60%-ն անվանել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»։ Սակայն մենք բազմիցս ասել ենք, որ չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» ՀՀ ինքնիշխան տարածքում»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա նաև կրկնեց, որ ՀՀ Սահմանադրության մեջ որևէ տարածքային պահանջ չկա Ադրբեջանի նկատմամբ։