Մակրոնը բացատրել է իր և կնոջ մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութը
ՄիջազգայինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փորձել է բացատրություն տալ տեսանյութին, որում կինը՝ Բրիջիթը, նրա դեմքին թեթև «հարված» է հասցրել՝ ասելով, որ իրենք «ուղղակի հիմարություն էին անում»:
«Մենք վիճում էինք, ավելի ճիշտ՝ պարզապես կատակով չարաճճիություն էինք անում կնոջս հետ, բայց, ի զարմանս ինձ, դա վերածվեց մի տեսակ համաշխարհային աղետի։ Մարդիկ շատ հիմարություններ են խոսում։ Պետք է, որ բոլորը հանգստանան», — ասել է նա լրագրողներին Վիետնամ կատարած այցի ժամանակ։
Հիշեցնենք, որ Վիետնամ կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը «հարվածել» է ամուսնու դեմքին. ինքնաթիռի դուռը շատ շուտ է բացվել, և համացանցում հայտնվել են «անհարմար» կադրեր: Տեսախցիկների ֆիքսած կադրերը բուռն քննարկումների առիթ են տվել սոցցանցերում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Կադրերում երևում է, որ բացվում է նախագահական ինքնաթիռի դուռը։ Այդ պահին երևում է նրա կնոջ ձեռքը, որը թեթև հարված է հասցնում նախագահին։ Նշվում է, որ տեսանյութի իսկությունը հաստատել է Ելիսեյան պալատը։