Նիկոլի սուրճն է՛լ ավելի է բորբոքել Իլհամի երևակայությունը.Armenian info
Հասարակություն
Նիկոլի հետ Ալբանիայում սրճելուց հետո Իլհամն ավելի ակտիվորեն է սկսել առաջ տանել «Արևմտյան Ադրբեջանի» մասին քարոզը, ու մինչ Նիկոլը «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ կրկին բացառել է Հայաստանում «Արևմտյան Ադրբեջանի» գոյությունը, Իլհամը, գրեթե զուգահեռաբար դիմելով իսլամատյացության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովի մասնակիցներին, հայտարարել է հետևյալը. «Ցավոք սրտի, Արևմտյան Ադրբեջանում՝ մեր պատմական հողերում, որտեղից արտաքսվել են մեր հայրենակիցները, մտածված ու ծրագրված կերպով ադրբեջանցի ժողովրդի հարուստ նյութական-հոգևոր ժառանգության ոչնչացման քաղաքականություն է իրականացվում։ Ջնջվում է ադրբեջանցիների հետքը նրանց պատմական, էթնիկ տարածքից»: Միաժամանակ Նիկոլի շեֆը նաև ողջունել է Կովկասի մահմեդականների միության կողմից անցած շաբաթ կայացված որոշումը, որի համաձայն՝ ստեղծվել էր այս կառույցի Երևանի մասնաճյուղը՝ «Իրեվանի ղազիյաթը»: «Դա կարևոր քայլ է պատմական արդարության վերականգնման ճանապարհին»,-մասնավորապես՝ համոզմունք է հայտնել ապշերոնյան կենդանին:
Այսպիսով՝ արձանագրենք՝ ո՛չ Նիկոլի «կոֆեն», ո՛չ էլ նրա թախանձանքները չեն ստիպում թշնամուն նահանջել: Իլհամն իր առաջ հստակ խնդիր է դրել ու հիմա գնում է դրա իրագործման ճանապարհով, իսկ թե այդ ընթաքում ինչ է հաչում, մլավում կամ սուլում Նիկոլը, Ադրբեջանում ոչ մեկին չի հուզում: Նիկոլին մնում է միայն ստորացումը: Իհարկե, նրա հայտարարությունները կարժենային ինչ-որ բան, եթե աջակցություն ստանային ասենք Եվրոպայի կողմից, բայց այնտեղ առավելապես Իլհամին են հակված լսելու, ընդունելու նրա նարատիվներն ու առաջ շարժվելու: Վերջիվեջո Արևմուտքը դժվար թե դույզն-ինչ տուժի, եթե ներկայիս ՀՀ տարածքի վրա «Արևմտան Ադրբեջան» ձևավորվի. այն կմիաձուլի Բաքվին ու Անկարային՝ ընդլայնելով ՆԱՏՕ-ի հնարավորությունները: Թերևս հենց Արևմուտքի պասով էլ Իլհամն այս օրակարգն առաջ է տանում:
Եթե իսկապես Արևմուտքն անկեղծ է Հայաստանի հետ, ապա ինչո՞ւ Ադրբեջանի վրա ճնշում չի գործադրում: Եթե անկեղծ լիներ, այօսր Արցախը ոչնչացված, արցախցիներն էլ փախստական կլինեի՞ն. չարժե ինքնախաբեությամբ զբաղվել…

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4157