Թուրքիան հպարտանում է Ադրբեջանի ձեռքբերումներով․ Էրդողան
Միջազգային
Թուրքիայի նախագհ Ռեջեփ Էրդողանը շնորհավորական նամակ է հղել Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ:
Ուղերձում նշվում է, որ Թուրքիան հպարտանում է Ադրբեջանի ձեռքբերումներով ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս․
«Գոհունակությամբ եմ նշում, որ մեր եղբայրական հարաբերություններն ու եզակի համագործակցությունն օրեցօր մեզ մոտեցնում են զարգացման ընդհանուր նպատակներին՝ մեր երկրներն էլ ավելի ուժեղ ու բարգավաճ դարձնելով», – ընդգծել է Թուրքիայի ղեկավարը: