ԵՄ երկրները կարող են Հունգարիային զրկել ձայնի իրավունքից
Միջազգային
Եվրամիության նախարարները մայիսի 27-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու հարցը՝ կապված նրա ենթադրյալ օրենքի գերակայության խնդիրների հետ: Այս մասին հաղորդվում է Եվրամիության խորհրդի կայքում։
Նշվում է, որ եվրոպական հարցերով նախարարները մտադիր են ութերորդ լսումն անցկացնել «Հունգարիայի դեմ 7-րդ հոդվածի համաձայն»՝ կապված այդ երկրում «ժողովրդավարության և օրենքի գերակայության մասին» պահանջների հետ։ Պատժամիջոցների ներդրումը կնշանակի, որ Բուդապեշտը ԵՄ-ում իր ձայնի իրավունքը կասեցվելու է այնքան ժամանակ, քանի դեռ «խախտումները չեն շտկվել»։
Միևնույն ժամանակ, եվրոպական աղբյուրները հայտնել են, որ ԵՄ երկրների միջև չկա միաձայնություն նման քայլի վերաբերյալ, և այդ պատճառով որոշումը, ամենայն հավանականությամբ, չի ընդունվի։