Մակունցը հավաքում է ճամպրուկները
Ներքաղաքական
Ըստ մեր տեղեկությունների ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հավաքում է ճամպրուկները եւ պատրաստվում է վերադառնալ Հայաստան: Բանն այն է, որ Մակունցը ԱՄՆ նապագահի նախընտրական փուլում ակտիվորեն ներգրավված էր ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածուի քարոզարշավին: Ընդ որում, նա այդ գործողությունները կատարել է բացիեբաց: Մասնակցում էր դեմոկրատների նախընտրական մի շարք միջոցառումների, քարոզում էր հայ համայնքին դեմոկրատների օգտին քվեարկելու համար:
Լիլիթ Մակունցի այդ կողմնորոշումը դեպի գլոբալիստների գալիս է դեռ հնուց, մինչ իր դեսպան նշանակվելը, երբ նա ներգրավված էր ԱՄՆ գլոբալիստական «խաղաղության կորպուս» համակարգի մեջ: Ամենազավեշտալին այն է, որ այդ ընթացքում Մակունցը աշխատում էր Հայ-ռուսական համալսարանում եւ հենց այնտեղ հաջողացնում էր կազմակերպել «խաղաղության կորպուսի» հետ կապված հավաքներ:
Հեղաշրջումից հետո Մակունցը իր ամերիկյան ղեակվարության թելադրանքով նշանակվեց ՀՀ դեսպան ԱՄՆ-ում:
Բնականաբար, ԱՄՆ նախընտրական փուլում Լիլիթ Մակունցի վարքագիծը ոչ մի կերպ չի ընկալվում ԱՄՆ ներկայիս վարչակազմի կողմից: Իսկ Նիկոլին օդի նման անհրաժեշտ է քիչ թե շատ ընկալելի փոխհարաբերություններ հաստատել Թրամփի վարչակազմի հետ: Այդ նպատակով նա որոշել է փոխել Մակունցին Հանրապետականների հետ կապեր ունեցող որեւէ մեկ այլ ՔՊ-ակնով: Ինչ վերաբերվում է Մակունցին, ապա կան խոսկացություններ, որ նա նշանակվելու է դեպսան եվրոապկան երկրներից մեկում:
Ա. Հովհաննիսյան