Զախարովան պատմել է՝ ինչպես է Արևմուտքը ծիծաղում Զելենսկու վրա
Միջազգային
Արևմուտքը ծիծաղում է ուկրաինացի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու վրա, ով պահանջում է ավելի շատ պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Որովհետև էլ ո՞ւր խստացնել․ 17 խելագարության փաթեթ արդեն ընդունվել է»,- ասել է Զախարովան։
Մինչ այս Ուկրաինայի ղեկավարն ասել էր, որ Ռուսաստանին կարող են ստիպել խաղաղության «միայն ուժով»։ Զելենսկին կարծում է, որ Մոսկվայի գործողություններին պետք է պատասխանել պատժամիջոցների խստացման, Ռուսաստանի ֆինանսների և նավթի առևտրի արգելափակման միջոցով։