Լեհաստանը նախատեսում է Եվրոապայում ամենամեծ և եզակի օբյեկտի կառուցումը
Միջազգային
Լեհաստանը կկառուցի Եվրոպայում ամենամեծ փոխադրումների լոգիստիկ հանգույցը։ Երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է եզակի օբյեկտ կառուցելու ծրագրերի մասին, հայտնում է Euractiv-ը։
«Առանց նվազագույն չափազանցության կարող եմ ասել, որ այստեղ՝ Սլավկովում, Սիլեզիայում, Լեհաստանում, մենք կունենանք Եվրոպայում այս տեսակի ամենամեծ լոգիստիկ կենտրոնը»,- ընդգծել է նա։
Նրա խոսքով, այս նախագիծը «ոսկե հնարավորություն» կլինի Լեհաստանի համար։ Տուսկը նաև նշել է պետական վերահսկողության պահպանման կարևորությունը «հիմնական օբյեկտների վրա, ինչպիսին այս մեկն է»: