Երևանի պարեկները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպք են բացահայտել
Քրեական
Մայիսի 22-ին Երևանի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Դավիթ Անհաղթի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 28-ամյա տղամարդու։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է ապակյա տարա՝ լցված մոտ 28 գրամ դեղնականաչավուն զանգվածով։ Տղամարդը իրավապահներին հայտնել է, որ նշված զանգվածը մարիխուանա է, որը ձեռք է բերել սոցիալական կայքի միջոցով։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Հանգամանքները պարզվում են։