ՌԴ-ն ԼՂ-ից տեղահանվածներին շուտով խոշոր մարդասիրական օգնության նոր խմբաքանակ կուղարկի. Զախարովա
Միջազգային
Ռուսաստանը շուտով մարդասիրական օգնության նոր խմբաքանակ կուղարկի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այս հումանիտար հարցը գտնվում է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում։ Նոր գործողությունը կազմակերպում է Ռուսական մարդասիրական առաքելությունը, հայկական կողմից այս խնդրով զբաղվում են «Եվրասիա» ՀԿ-ի հանրապետական մասնաճյուղը»,- նշել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ռուսական մարդասիրական առաքելությունը արդեն հումանիտար օգնություն է ուղարկել Հայաստան, այդ թվում՝ 2023 թվականի հոկտեմբերին։ Արցախից տեղահանվածներին փոխանցվել է 6 տոննա սնունդ, անձնական հիգիենայի պարագաներ և այլն։