Զախարովան անդրադարձել է Երևանում Լավրովի այցի դեմ կազմակերպված բողոքի ակցիային
Միջազգային
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանական անդրադարձել է Երևանում պաշտոնական այցով գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի դեմ կազմակերպված բողոքի ակցիային։
Հետևյալ պատասխանն է հնչել այն հարցին՝ ինչպես են հայ պաշտոնյաները բացատրել «իրենց հետ փոխկապակցված անձանց ներգրավվածությունը ռուսական պատվիրակության դեմ կազմակերպված բողոքի ակցիային»: «Սցենարը, մասնակիցները, հովանավորները նույն են։ Կարծում եք մենք ինչ է՝ չե՞նք հասկանում, թե որտեղից է գալիս այս ամենը, և ո՞ւմ է դա պետք: Միայն կարող եմ ասել, որ դա պետք է նրանց, որոնց օրակարգում հետխորհրդային տարածքում և ոչ միայն գժտություններ հրահրելն է։ Առանց այդ էլ ամեն ինչ ակնհայտ է», - ասել Է Զախարովան։
Նա նաև պատասխանել է Սյունիքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցին։ «Առայժմ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն չկա, ուստի պաշտոնական դիրքորոշում ստանալու համար դուք պետք է հայկական կողմին այդ հարցը ուղղեք», - հավելել է նա։ «Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ աշխատանքներին Հայաստանի վերադարձին մենք շարունակում ենք ելնել նրանից, որ հանրապետությունը կազմակերպության լիիրավ անդամ է` բոլոր իրավունքներով և պարտավորություններով։ Երևանյան այցից հետո ևս ոչինչ չի փոխվել», - եզրափակել է Զախարովան։