Մի՛ արեք սենց բաներ, հարգելի՛ հեղինակներ. Սեմյոն Բաբայան (ԱՆՈՆՍ) Ռուսական ուժերը գրավել են Զելյոնոյե Պոլե բնակավայրը (Տեսանյութ) «Ինտերն» անցել է գործի. +1 համաձայնեցված տրանսֆեր Թափթփուկնե՛ր, ոտից գլուխ ֆալշիվկա են, քանդեցին հայոց աշխարհը, պատժվելո՛ւ եք. Ալլա Հակոբյան Ռուսաստանը Ուկրաինային առաջարկում է հանդիպում անցկացնել հունիսի 2-ին. Լավրով Տիկնիզյանը սխալ է արել, ամեն ինչ պետք է մնա թիմի ներսում. Գալակտիոնովը Քննչականի ղեկավարն աչքիս լույսը չէ, բայց նրա սեյֆից, սենյակից չի կորել էդ գումարը. Վիլեն Գաբրիելյան ՌԴ-իի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլի մասին շատ շուտով կհայտարարվի. Ինչ պահանջներ ունի Մոսկվան (Տեսանյութ) Ուկրաինայում միայն 523 ռուս գերված զինվոր են գտել «1000-ը 1000-ի դիմաց» փոխանակման համար. ուկրաինական աղբյուր Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկում այրվում է շինարարական խոշոր շուկան (Տեսանյութ)

Արցախի լռեցված զանգերը լսելի դարձան Բեռնում. Հայոց Հայրապետը կոչ է անում միջազգային արդարություն

Հասարակություն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցին մայիսի 26-28-ը Շվեյցարիայի Բեռն քաղաքում կազմակերպել են «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողով։
 
Մայիսի 27-ին համաժողովը բացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ուղերձով։
 
 
Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար վերապատվելի Ջերրի Փիլային, Շվեյցարիայի Բողոքական եկեղեցու նախագահ վերապատվելի Ռիտա Ֆամոսին, Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի վարչության անդամներին, համաժողովի կազմակերպիչներին և աջակիցներին, որոնց ջանքերի շնորհիվ ևս մեկ անգամ միջազգային հարթակից բարձրաձայնվում է Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի բռնազավթումից հետո հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների մասին։
 
«21-րդ դարում, որ ազգերի ու պետությունների կյանքում պիտի նշանավորվեր խաղաղության, համերաշխության ու արդարության հաստատմամբ, ցավոք, ականատես ենք պատերազմների, թշնամանքի ու ատելության հիմքի վրա իրականացվող ցեղասպանական գործողությունների ու էթնիկ զտումների, ինչպես և կրոնական ազատության և մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման դատապարտելի դեպքերի: Այս արհավիրքները վերապրեց նաև մեր ժողովուրդը Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված ագրեսիայի ու ոճրագործությունների հետևանքով։ 2020 թվականից սանձազերծված 44-օրյա և ապա նաև 2023 թ. լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում բռնազավթվեց և ամբողջապես հայաթափվեց Արցախը։ Գրավված են Հայաստանի Հանրապետության սահմանային կենսական նշանակություն ունեցող զգալի տարածքներ, խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում ներկայացվում են նորանոր պահանջներ։ Ադրբեջանը պատանդառված է պահում Արցախի քաղաքական ղեկավարների, քաղաքացիական անձերի և ռազմագերիների՝ իրականացնելով նրանց նկատմամբ ցուցադրական, շինծու դատավարություն՝ միջազգային իրավական նորմերի աղաղակող խախտումներով։ Ակնհայտ է, որ այսօրինակ անօրինություններն ու նվաստացուցիչ դաժանությունները, պայմանավորված են բացառապես ազգային պատկանելիությամբ և հայատյացությամբ, որը և պատճառ է ոտնձգությունների հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության ու պատմական սրբավայրերի նկատմամբ»,-նշեց Հայոց Հայրապետը՝ ընդգծելով, որ արցախահայությունը դարեր շարունակ հայրենի իր երկրում, հավատքով և ազգային ինքնությանը հավատարիմ ոգով, կերտել է իր արժանապատիվ գոյությունը, դպրության և արվեստի բարձրարժեք արարումներով նաև հարստացրել մարդկության մշակութային գանձարանը։
 
 
Նորին Սրբությունը ցավով արձանագրեց, որ Արցախի բռնազավթումից հետո առ այսօր շարունակվում է Ադրբեջանի կողմից հայկական հնագույն հուշարձանների, քրիստոնեական սրբավայրերի, բնակատեղիների և գերեզմանոցների բարբարոսաբար ոչնչացումը։ Ադրբեջանը հայոց հնամենի նշանավոր վանքերն ու եկեղեցիները ինքնությունից զրկելու որդեգրած քաղաքականությամբ աղվանական է հռչակում Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունը։
 
«Ադրբեջանի իշխանությունները շարունակում են անտեսել միջազգային հանրության կոչերը, հրաժարվում իրագործել Եվրախորհրդարանի 2022 թվականի «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» N 2582 բանաձևի պահանջները, ինչպես և մերժում Արցախի հայկական հուշարձանների վիճակի գնահատման ուղղությամբ փաստահավաք առաքելություն իրականացնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությունը։ Ադրբեջանի իշխանությունների հակահայկական քարոզչությանն է լծվել նաև Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն, որն օրեր առաջ հանդես եկավ ստահոդ հայտարարություններով»,-հավելեց Վեհափառ Հայրապետը՝ նշելով, որ Ադրբեջանի հայատյաց այս նույն գործելաոճով ժամանակին վայրագ ոչնչացման ենթարկվեցին Նախիջևանի հայկական սրբավայրերը, իսկ ճիշտ քսան տարի առաջ՝ 2005 թ., հողին հավասարվեցին Նախիջևանի՝ Հին Ջուղայի շուրջ վեց հազար խաչքարերը։
 
 
«Մշակութային ոճրագործությունները ցավալիորեն չեն ճանաչում աշխարհագրական սահմաններ, և ամենուր են, որտեղ խաթարվում են մարդու և ժողովուրդների իրավունքները, դրսևորվում այլատյացություն և անհանդուրժողություն, անտեսվում հոգևոր ժառանգության վսեմ արժեքն ու կարևորությունը։ Մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող ոճիրները արդարորեն դիտարկվում են ոչ միայն որպես մեկ ազգի, այլ համամարդկային արժեքների դեմ հանցագործություն։ Բարբարոսական այսօրինակ ոճրագործությունների անպատժելիությունը ամենաթողության մթնոլորտ է ձևավորում ոչ միայն Ադրբեջանի մշակութակործան ոճիրները շարունակելու համար, այլ նաև նախադրյալներ է ստեղծում և քաջալերանք հանդիսանում նմանատիպ և ավելի դաժան հանցագործությունների իրականացման աշխարհի այլ վայրերում»,-ասաց Հայոց Հովվապետը՝ հաստատելով, որ մշակութային արժեքների պաշտպանությունը բոլորի համար ոչ միայն նվիրական պարտավորություն է, այլև ազգերի ու ժողովուրդների պատմության, հավատքի և ինքնության պահպանության հրամայական։
 
Ապա դիմելով համաժողովի մասնակիցներին Նորին Սրբությունն ընդգծեց․ «Արցախի հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանության հարցն ավելի քան երբևէ հրատապ է այսօր, երբ Արցախի բռնի տեղահանված ժողովուրդը զրկված է սեփական հողի վրա ապրելու և արարելու, դարերով իր հավատքով կերտած մշակույթը պահպանելու և զարգացնելու իրավունքից։ Ժամանակակից աշխարհում չպետք է հանդուրժվեն մարդկության ու մարդկայնության դեմ նման սոսկալի եղեռնագործություններ, ազատության, արդարության ու իրավունքի հիմնասյուները խարխլող արարքներ։ Այո՛, ազգերի միջև հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ուղիներով, արդարությամբ ու փոխհամաձայնությամբ, ազգային ինքնության ու արժանապատվության հարգմամբ»:
 
 
Մեծապես կարևորելով նման համաժողովների անցկացումը՝ Հայոց Հայրապետը հույս հայտնեց, որ միջազգային դերակատար երկրները և իրավասու կառույցները գործուն քայլեր կձեռնարկեն՝ ուղղված Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանությանը, արցախահայության՝ իրենց հարազատ բնօրրան անվտանգ վերադարձի, ազատ ու արժանապատիվ ապրելու արդար իրավունքի վերականգնմանը և հայ գերիների շուտափույթ ազատ արձակմանը։
 
Վերջում Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց քույր Եկեղեցիներին, միջեկեղեցական կազմակերպություններին՝ դժվարին իրավիճակում հայ ժողովրդին ու Եկեղեցուն զորակցելու և արցախահայության իրավունքների պաշտպանության հարցում հետևողականություն դրսևորելու համար՝ արդյունավոր ընթացք մաղթելով համաժողովի աշխատանքներին։





Մի՛ արեք սենց բաներ, հարգելի՛ հեղինակներ. Սեմյոն Բաբայան (ԱՆՈՆՍ)Ռուսական ուժերը գրավել են Զելյոնոյե Պոլե բնակավայրը (Տեսանյութ)«Ինտերն» անցել է գործի. +1 համաձայնեցված տրանսֆերԹափթփուկնե՛ր, ոտից գլուխ ֆալշիվկա են, քանդեցին հայոց աշխարհը, պատժվելո՛ւ եք. Ալլա ՀակոբյանՌուսաստանը Ուկրաինային առաջարկում է հանդիպում անցկացնել հունիսի 2-ին. ԼավրովՏիկնիզյանը սխալ է արել, ամեն ինչ պետք է մնա թիմի ներսում. ԳալակտիոնովըՔննչականի ղեկավարն աչքիս լույսը չէ, բայց նրա սեյֆից, սենյակից չի կորել էդ գումարը. Վիլեն ԳաբրիելյանՌԴ-իի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլի մասին շատ շուտով կհայտարարվի. Ինչ պահանջներ ունի Մոսկվան (Տեսանյութ)Ուկրաինայում միայն 523 ռուս գերված զինվոր են գտել «1000-ը 1000-ի դիմաց» փոխանակման համար. ուկրաինական աղբյուրՄերձմոսկովյան Սոլնեչնոգորսկում այրվում է շինարարական խոշոր շուկան (Տեսանյութ)Խորհրդային լավագույն քաղցրավենիքները!!! Նոստալգիա և մանկության համըԱրթիկում փոթորիկը մարդ է օդ բարձրացնումԳիտնականներն ավելի քան 200 տարի անց վերականգնել են Բեթհովենի դեմքըԾեծկռտnւք և դանшկահարություն՝ ՎարդենիսումԶելենսկին ասել է՝ երբ կավարտվի հակամարտությունըՌուսական ուժերը Կոնստանտինովկայի արեւմտյան ուղղությամբ գործնականում գրավել են Պոլտավկան եւ մտնում են Ռուսին Յար (Քարտեզ)Ձվի չափ կարկուտը Շիրակում գետնին հավասարեցրեց չորս բոլորըՉեմ կարող թաքցնել համակրանքս. Ռոնալդոն` ՉԼ եզրափակիչի մասին Թրամփը ցանկանում է առաջարկել ՌԴ-ին և Չինաստանին` աշխարհը բաժանել ազդեցության երեք գոտիների. New York TimesՓառք Հայաստանի Հանրապետությանը. Տիգրանն Ավինյան Տիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված է 3-4 ակումբ. «Լոկոմոտիվի» սպորտային տնօրեն Ինչ է սպասվում Պարոնյան թատրոնում հունիսինԹուրքական սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է նախագահ Էրդողանի առողջական վիճակըԷդգար Սևիկյանի հայրը խոսել է որդու ապագայի մասինԵս այն սերունդն եմ, որի համար ՀՀ ԶՈՒ-ում ծառայելը ամենակարեւոր պարտավորությունն ու պատիվն էրՆարիշկինը հաստատել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպումըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ապարանում ծաղիկներ է խոնարհել Մի՛ հավատացեք, սա խաբեություն է. Վաչե ԹովմասյանՍիրիան հերքել է Իսրայելի հետ անմիջական շփումներըԻնչ է սպասվում ռուսական թատրոնում հունիսինՍարո Թովմասյանը հիվանդանոցում է․ ինչ է պատահել երգչինԱրթիկում տորնադո է սկսվել. ԲԱՑԱՌԻԿՓաշինյանի կողմից արված բոլոր հայտարարությունները մեկ նպատակ ունեն՝ վերացնել ՀՀ-ն. ադրբեջանագետ (տեսանյութ)Արտակ Զեյնալյանը՝ ՍԴ դատավորի թեկնածուՏարադրամի փոխարժեքները մայիսի 28-ինԴեպքից ժամեր առաջ էր իմացել երեխայի սեռը․ երեկ վրաերթի հետևանքով մաhացած Սերգեյը 25 տարեկան էրԻսրայելը պատրաստ է հարձակվել Իրանի վրա․ New York TimesԵկեղեցին իր կարծիքը չի փոխել․ Նաթան արքեպիսկոպոսը՝ Փաշինյանի հրաժարականը պահանջելու մասինՄելաձեն հայտարարել է «ՎԻԱ Գրա» խմբի փակման մասին. ինչու է կայացվել այս որոշումըԹրամփը զգուշացնում, Ռուսաստանը սպառնում էԳոյատևում եմ․ Պեզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը սպասում է դատարանի վճռին (տեսանյութ)Սյունիքի շուրջ լարվածությունը պահպանվում է. ՌԴ պաշտպանության նախարարՀայաստանը չպետք է հաշտվի «լցակայանների» քաղաքականության հետ. իրանագետԱլեն Սիմոնյանը հայտնել է` ում է թզբեհ նվիրելԱլիևն ու Էրդողանը բացեցին Լաչինի միջազգային օդանավակայանը (տեսանյութ)Երանի այն քաղաքական գործչին, ով պետական շահը կգերադասի կուսակցական շահիցՄեր ժողովուրդն այլևս հայրենիք փնտրելու կարիք չունի. ՓաշինյանՊուտինը շնորհավորել է ԱլիևինԵրևանը և Բաքուն երկկողմ խորհրդակցություններ են անցկացնում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների շուրջ․ Փաշինյան«ՆՈՒՅՆԻՍԿ ՄՐՑԱԿԻՑՍ ԷՐ ՀԱՍԿԱՑԵԼ, ՈՐ ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆԱՐԴԱՐ Է, ՈՒ... ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top