Ռուսաստանը լայնածավալ հարձակում է սկսելու՝ վստահ լինելով հաղթանակի մեջ. Washington Post
Միջազգային
Ռուսաստանը լայնածավալ հարձակում է սկսելու՝ վստահ լինելով հաղթանակի մեջ: Նման կարծիք է հայտնել Washington Post-ը:
Ըստ աղբնուրի, վերլուծաբանները նշում են, որ հիմնական սպասվող ուղղությունը ԴԺՀ-ի լիակատար ազատագրումն է։ Բացի այդ, Սումիի և Խարկովի մարզերի սահմանների երկայնքով կլինեն նաև ավելի փոքրածավալ հարձակումներ՝ բուֆերային գոտի ստեղծելու համար։
Հրապարակումը պնդում է, որ ներկայումս Սումիի և Խարկովի մարզերի սահմանին տեղակայված է 125 հազար ռուս զինվոր։ «Ռուսաստանի ծրագիրն է կապել ուկրաինական ուժերը առաջնագծում, այդ թվում՝ Սումիի և Խարկովի մարզերում, բայց նրանք առաջնահերթություն կտան Պոկրովսկին և Կոնստանտինովկային»,- ասվում է հոդվածում։
Չնայած Կոնստանտինովկան դեռևս գրավման եզրին չէ, այն ներկայումս «խոստումնալից» հեռանկար է, քանի որ Ռուսաստանը կարող է հարձակվել դրա վրա երեք ուղղություններից։
