Վարդան Ղուկասյանի դատական նիստը հետաձգվեց
Ներքաղաքական
ԴՕԿ կուսակցությունը տարածել է հայտարարություն.
«Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Վարդան Ղուկասյանի հաջորդ դատական նիստը նախատեսված է 2025 թվականի հունիսի 4-ին»,- ասված է հայտարարության մեջ։
Վարդան Ղուկասյանի փաստաբան՝ Լևոն Բաղդասարյանը կարծում է, որ դատախազության ներկայացված դիմումն անհիմն է, նրանում ներկայացված փաստերը խեղաթյուրված են՝ բխող բոլոր իրավական հետեւանքներով ։
Հաջորդ նիստին դատարանը ,ըստ ընթացակարգի, կլսի պաշտպանական կողմի փաստարկները, վկաներին։
Հավելենք, որ Վարդան Ղուկասյանի գործով մայիսի 28 ին նշանակված դատական նիստում դատարանը լսեց Վարդան Ղուկասյանի բացատրությունները։