Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել

Երկրի վրա G3 դասի մագնիսական փոթորիկ է սկսվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտին հղումով։
G3-ը նշանակում է ուժեղ մագնիսական փոթորիկ հինգ բալանոց սանդղակով, որտեղ G1-ը «թույլն» է, իսկ G5-ը՝ «չափազանց ուժեղ»:
Երկրի վրա G3 մակարդակի մագնիսական փոթորիկը կարող է խնդիրներ առաջացնել էներգետիկ համակարգերի հետ, ինչպիսիք են անվտանգության համակարգերում կեղծ ահազանգերը և նավթային տրանսֆորմատորների «եռացումը»: Բացի այդ, հնարավոր են ընդհատումներ արբանյակային և ցածր հաճախականությամբ ռադիոնավիգացիայի, բարձր հաճախականության ռադիոհաղորդումների խափանումներ։
Միջին լայնություններում կարող են հայտնվել բևեռային լույսեր։