Չեմպիոնների լիգա. ՊՍԺ-«Ինտեր» հանդիպումն` ԱՅՍՕՐ Մայր Աթոռի համապատասխան կառույցները պետք է քննեն Աջապահյանի հայտարարությունը և հանրությանը տան համապարփակ պարզաբանումներ. Նիկոլ Փաշինյան Ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին «Հրապարակ». Ճնշման գործիքն Արմեն Աբազյանն է «Ժողովուրդ». ՔՊ վարկանիշը փրկելու ելքեր են պետք. Փաշինյանը հենման կետ է փնտրում «Փաստ». Ոչ միայն Նիկոլ Փաշինյանին է կեղծ տեղեկություններ փոխանցում, այլև ՈՒԵՖԱ-ի ղեկավարությանը Էս սրբապիղծները փաստորեն Մեծ պահքն էլ չեն պահում. Նիկոլ Փաշինյանը շարունակում է թիրախավորել Սրբազան հայրերին Ինչ էին խոսում Մակրոնն ու կինը «հռչակավոր» ապտակից հետո Ռուսները, ճեղքելով ուկրաինական պաշտպանությունը Սումում, հիմնականում գրավել են ռազմավարական նշանակության Յունակովկան (Քարտեզ) Քեռակինը գտնվեց. համացանցը ծաղրում է Արման Բաբաջանյանին

Հետագայում ավելի խայտառակ մի քանի այլ գործեր եւս կհրապարակեմ, ո՞վ եք դուք. Նաիրի Սարգսյան

Ներքաղաքական

Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը տեսանյութով անդրադարձել է Հյուսիս-հարավ մայրուղու շինաշխատանքների կասեցմանը՝ նշելով, որ մի քաղաքացի հրաժարվում է հանձնել իր տարածքը՝ ոչ համարժեք փոխհատուցման պատճառով, ինչը պետությանը արժեցել է ավելի քան 32 մլն դոլար։ Սարգսյանը կասկածի տակ է դրել, որ առհասարակ ունենք դատարան եւ դատական համակարգ։ Դրան պատասխանել է ԲԴԽ խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ հորդորելով չթիրախավորել դատարաններն ու չտիրաժավորել չստուգված բնորոշումներ: Ըստ նրա` վերոնշյալ դատական գործով մայիսի 13-ի նիստը հետաձգվել է կողմերի հաշտության հիմքով։ «Իրավունք»-ը թեմայի շուրջ զրուցել է ՆԱԻՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ։

— Ձեզ կոչ են անում զերծ մնալ դատարաններին թիրախավորելուց: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ես էլ կոչ եմ անում, որ իրենք զբաղվեն իրենց անմիջական պարտականություններով: Այսինքն՝ նորմա՞լ է, որ 30 միլիոն դոլարից ավելի տանք, որպեսզի ճանապարհ կառուցենք, մենք բոլոր հարկատուներով դրա տոկոսները վճարենք, այդ ընթացքում երթեւեկենք կողքի՝ նեղ փողոցներով, որի պատճառով եղել են հարյուրավոր վթարներ, քանի որ այդ չորս գիծ ունեցող ճանապարհը դառնում է երկու գիծ, ինչի հետեւանքով ճանապարհը խայտառակ կերպով ծանրաբեռնվում է, քանի որ այնտեղով նաեւ երթեւեկում են մեծ մեքենաներ՝ «ֆուռեր»: Նույնիսկ բնակիչներ կան, ովքեր իրենց տները լքել են նման խայտառակ վիճակի պատճառով. դա նորմա՞լ է: Շատ կցանկանամ ԲԴԽ-ն վիճակագրության տվյալներն ուսումնասիրի եւ տեսնի, թե Գուսան Շերամի փողոցի վրա քանի ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես նաեւ հաշվի, թե այդ 30 միլիոնից ավել դոլարի վարկը, որը վերցվել է Ասիական զարգացման բանկից, քանի տոկոս է վճարվում: Սա ես դեռ 10 կիլոմետրի՝ Բաբաջանյան-Աշտարակի մայրուղու գումարի մասին եմ խոսում, դեռ այն մնացածին չեմ անդրադառնում, իսկ ընդհանուր՝ Հյուսիս-հարավը հարյուրավոր միլիոն դոլարներ են: Այսինքն՝ այդ ողջ ծրագիրն է Երեւանի մասով խափանում, եւ այդ դատավորը նիստ չի անում, արդեն քանի տարի է: 2017 թվականից այդ վեճը գնում է: Հիմա ինչպես չասեմ, որ դատարան չկա: Ինչո՞ւ են նեղանում:

ԲԴԽ մամուլի խոսնակն ասում է, որ տեսանյութին առնչվող վերջին դատական նիստը հետաձգվել է կողմերի միջնորդությամբ՝ հաշտության գալու հիմքով:

— Դա չճշտված տեղեկություն է, որովհետեւ ես երկու կողմերից էլ ճշտել եմ, որ հաշտության որեւէ խոսակցություն այս պահին չկա: Եվ Արշակ Արշակյանը՝ հողի սեփականատերը, եւ քաղաքապետարանի ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Անետա Բաբայանը, դեռեւս որեւիցե հաշտության համաձայնության չեն եկել: Խոսակցություն է եղել, որ պետք է գույքի լրացուցիչ գնահատում կատարվի: Այսինքն՝ Ասիական զարգացման բանկը պիտի ֆինանսավորի, նոր գույքի գնահատողներ բերեն, որից հետո նոր հասկանան՝ փոխադարձ համաձայնո՞ւմ են այդ գնի շուրջ, թե՝ ոչ: Սա նշանակում է, որ այս ամենը կարող է տեւել եւս ամիսներ: Հետեւաբար, այս պահի դրությամբ փաստում ենք, որ հաշտություն չկա` հողի հետ կապված: Ես խոստանում եմ, որ հետագայում նմանատիպ եւ ավելի խայտառակ մի քանի այլ գործեր եւս կհրապարակեմ, եւ սա կլինի իրենց ասածի պատասխանը: Շատ եմ ցանկանում մամլո խոսնակին մի հարց ուղղել՝ ինքը տեղյա՞կ է, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր 8 տարի է, ինչ կալանավորված են: Դա նշանակում է, որ այդ մարդիկ ո՛չ մեղավոր են, ո՛չ անմեղ եւ այսպես 8 տարի շարունակ եւ դեռ անորոշ գտնվում են անազատության մեջ: Չկա վճիռ, որպեսզի մարդը կարողանա դիմել վաղեմության հիմքով ազատ արձակվելու համար կամ կարողանա բողոքարկել վերաքննիչ դատարանում: Մարդու բոլոր իրավունքները խախտված են եւ առանց դատավճռի գտնվում է անազատության մեջ: Եվ, օրինակ, եթե դատավորը որոշի արդարացնել այդ մարդուն, կնշանակի, որ 8 տարի նրա կյանքն անհիմն խլել են՝ առանց դատավճռի: Նմանատիպ գործերը թողած՝ եկել են ինձ են դաս տալի՞ս: Ո՞վ եք դուք:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Չեմպիոնների լիգա. ՊՍԺ-«Ինտեր» հանդիպումն` ԱՅՍՕՐՄայր Աթոռի համապատասխան կառույցները պետք է քննեն Աջապահյանի հայտարարությունը և հանրությանը տան համապարփակ պարզաբանումներ. Նիկոլ ՓաշինյանՋերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին«Հրապարակ». Ճնշման գործիքն Արմեն Աբազյանն է«Ժողովուրդ». ՔՊ վարկանիշը փրկելու ելքեր են պետք. Փաշինյանը հենման կետ է փնտրում«Փաստ». Ոչ միայն Նիկոլ Փաշինյանին է կեղծ տեղեկություններ փոխանցում, այլև ՈՒԵՖԱ-ի ղեկավարությանըԷս սրբապիղծները փաստորեն Մեծ պահքն էլ չեն պահում. Նիկոլ Փաշինյանը շարունակում է թիրախավորել Սրբազան հայրերինԻնչ էին խոսում Մակրոնն ու կինը «հռչակավոր» ապտակից հետոՌուսները, ճեղքելով ուկրաինական պաշտպանությունը Սումում, հիմնականում գրավել են ռազմավարական նշանակության Յունակովկան (Քարտեզ)Քեռակինը գտնվեց. համացանցը ծաղրում է Արման Բաբաջանյանին«Հրապարակ». Տիգրան Ավինյանը հերթական խոշոր գումարն է հանել բյուջեից«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանին կրկին կանչել են հարցաքննության. գործը թեժ փուլում է«Փաստ». ՔՊ-ի մոտեցումը՝ բարի գալուստ «Արևմտյան Ադրբեջան»«Հրապարակ». ԱԺ ՔՊ խմբակցությանը հրահանգվել է մարտական պատրաստվածության գալ«Ժողովուրդ». Ինչ փաստեր ունի Նիկոլ Փաշինյանը եկեղեցու և եկեղեցականների դեմ«Փաստ». Ինչո՞վ կավարտվի Հայաստանի իշխանության գրոհը Արցախի պետական ինստիտուտների նկատմամբԵՄ-ն ու Ադրբեջանը քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացըՌուսական ավիացիան ФАБ-3000 3 տոննայանոց սավառնող ավիառումբով ոչնչացրել է ուկրաինական բրիգադի հրամանատարական կետը (Տեսանյութ)Մոսկվան սկսում է պատասխան հարվածներն ԱլիեւինՌուսական բանակը սկսել է մարտական ​​լազերներ կիրառել ուկրաինական անօդաչուների դեմ (Տեսանյութ)Թալին համայնքի ղեկավարի հերթական հաջողությունըՄխիթարյանը` ՊՍԺ-ի դեմ ՉԼ եզրափակիչի մասին Ցավոք սրտի այս պահին մենք էլ չենք տեսնում հատուկ այլընտրանք. Արա Պապյան Ինչու ԱԺԲ-ն չմիացավ արմանբաբաջանյանների հակառուսական ակցիայինԵՐԲ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԹՐԱՄՓԸ «ԱՇԽԱՐՀԸ ԵՐԵՔ ԳՈՏՈՒ» ԲԱԺԱՆԵԼՆԻԿՈԼԻ ՀԻՆ ԱՎԱՆՏՅՈՒՐԱՆ, ՈՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՍՑՐԵՑ ԱՅՍ ՎԻՃԱԿԻՆ, ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԷԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ Է ԵԿԵԼ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՇԱՀԵՆ ՍԻՐԵԿԱՆՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸՍպերցյանը` ՌՊԼ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ Արթուր Ավետիսյանը մարմնամարզության Եվրոպայի բրոնզե մեդալակիրՀամլետ Մանուկյանը` մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը` փոխչեմպիոն Ինչ է ասել մшhից առաջ դստեր հետ վթшրի ենթшրկված կինը՝ Անին. դուստրը մшhացել էր 1 ամիս առшջԿրակոցները կարող են շարունակվել անգամ խաղաղության պայմանագրի կնքումից հետո, պետք չի դրանից վախենալ․Գագիկ ՄելքոնյանՌուսական բանակը սկսել է Խարկովի առանցքային բնակավայրերից մեկի` Կուպյանսկի գրոհը (Քարտեզ)Ռուսական ավիացիան ФАБ սավառնող ավիառումբերով արդուկել է ուկրաինական 141-րդ բրիգադի տեղակայման կետը (Տեսանյութ)Նոր բնակարան, 17 մլն դրամ աշխատավարձ, 6 մլն դրամ նվիրատվություն՝ Աննա Հակոբյանից. Փաշինյանի հայտարարագիրըՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբ Վեհափառը գա, իրեն պիտի դիմավորենք օդանավակայանում. Վիկտոր ՄնացականյանՉէ, հայեր ջան, ներող եղեք, բայց այսքանից հետո մենք, իրոք, հավաքական նիկոլ ենք...Զելենսկին հայտնել է՝ ինչ պայմանով կմասնակցի Ստամբուլում բանակցություններինՆախկին մարզպետը եւս գրառում է կատարելՇՏԱՊ. Փաշինյանը կաթողիկոսի ընտրության հարց է առաջ քաշումՔՊ-ական կանայք որոշել են օրիգինալ ու թանկարժեք նվեր անել. ԲԱՄԲԱՍԱՆՔ101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանը որոշել է շքանշանները թանգարանին տալ. տեսանյութՕյ, ոմանց աչքերը բացվեցին. Աննա ՀակոբյանՈւկրաինան կկորցնի Օդեսան, եթե չհամաձայնվի հիմա դադարեցնել հակամարտությունը. Ջեֆրի ՍաքսԱյ քեզ տրամաբանություն ու թվաբանություն. ԶԱՐՄԱՆՔ ՈՒՂԻՂ. Ու՞մ թելադրանքով է Նիկոլը դիվահարվել. Հայկ Բաբուխանյան Ախպերաբաժին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՓաշինյանի գոյությունը հայի ամոթն է, փոքր մարդ է, որ մեկնաբանեմ, աջակցությունս եմ հայտնում ԵկեղեցունՈւնեմ այն, ինչ ինձ համար հոգեհարազատ է, իսկ ինչ խանգարել է, արդեն փոխել եմ. Մայա ՄարգարյանԽնդիրն այն է, որ չմարդն ու չհայը դեռ օրակարգ է ստեղծում, դեռ կա, ղեկավարում է․ Նազենի Հովհաննիսյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top