Պարտաշենցին ունի բառիգի կերպար, տեսե՞լ եք ինչեր է գրված ձեր երեխայի դասագրքում. Սեմյոն Բաբայան Բացահայտվեց գործող կառավարության մութ քաղաքականության մի քանի կողմերը. Մհեր Հակոբյան «Պորտուն» «Կրասնոդարի» հետ բանակցում է Սպերցյանի տրանսֆերի շուրջ Հենրիխն ամբողջ աշխարհում բարձր է պահում Հայաստանի դրոշը. Ջորկաեֆ Արթուր Դավթյանը` մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն(տեսանյութ) ՉԼ եզրափակիչ. ՊՍԺ - «Ինտեր». Մեկնարկային կազմեր ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՊԱՏՐԻԿԻ ՖՐԵՅՐԵԻՆ «ԱՄԵՆԱԲԱՐԴ ԳՈՏԵՄԱՐՏԸ ՎՐԱՑՈՒ ՀԵՏ ՊԱՅՔԱՐՆ ԷՐ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ Ուկրաինական կողմը ներից ստիպված էր համաձայնվել է ռուսական պատվիրակության հետ հունիսի 2-ի հանդիպմանը Ամերիաբանկն արժանացել է FEAS Չեմպիոնների լիգա մրցանակաբաշխության բրոնզե մրցանակին

Նիկոլն ամենաարդար բանն է, որ տեղի է ունեցել մեզ հետ վերջին առնվազն 30 տարում. Արթուր Դանիելյան

Ներքաղաքական

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

Վերջերս հանրային օրակարգում հաճախ են հայտնվում տարբեր հոգևորականների անուններ, սակայն, ցավոք սրտի այդ անունները հնչում են շատ առօրեական, նույնիսկ կասեի` ցավալիորեն աշխարհիկ ենթատեքստի ներքո: Սրբազաններից Բագրատը հրաժարական է պահանջում, Առաքելը դրան ընդդիմանում է, Միքայելը ռազմական հեղաշրջում է ուզում, Արշակը կիսա-նզովում է, Վազգենը կոչ է անում մտնել ԵՄ, իսկ Եզրասը պարգևատրվում է Ալեքսանդր Նևսկու շքանշանով: Ակամայից զուգահեռներ ես տանում Փաշինյանի չդիրքորոշման քաղաքականության հետ, երբ նա Էստոնիայում կոմունիստներին նզովող հուշահամալիրում խոնարհվում է, իսկ մի շաբաթ անց խոնարհվելու է արդեն ի փառս նույն կումունիստների, բայց արդեն Մոսկվայում:

Այս ամենի ֆոնին բավականին դյուրամարս է թվում qahana.am կայքում հայտնվող հոդվածները որոնք միտված են հարթել մեր` միաֆիզիտ հայերիս, տարաձայնությունները երկբնակ ռուս ուղղափառների հետ: Հլը լավ ա կաթոլիկները, ի տարբերություն ուղղափառների, մեզ աղանդավոր, հերետիկոս չեն համարում, թե չէ երկուսի տակ հարմարվելը դժվար կլիներ: Եսիմ.. գուցե Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը, Հովհան Մանդակունին, Բաբկեն Ա, Ներսես Բ ու Կոմիտաս կաթողոկոսները, Վրթանես Քերթողը, Անանիա Շիրակացին ու նույնիսկ Հովհաննես Օձնեցին (այս մեկը իհարկե դժվար) ըմբռնումով մոտենային իրենց ներկայիս հոգևոր ժառանգների այս աստվածաբանական կոմպլիմենտարիզմին տվյալ աշխարհաքաղաքակական ենթատեքստում, թեպետ «նախկինների» ժամանականները նենց չի որ ավելի բարդ չէին: Ինչո՞վ ա Քաղքեդոնի ժողովը զիջում ԵԱՀԿ Մինսկի Խմբին...

Այս աստվածաքաղաքական բազմազանության ֆոնին հավատավորներից էլ ամեն մեկը իրեն հարմար սրբազան է գտնում ու սրբորեն սատարում, նախընտրելով չտենալուն տալ, և հետևաբար հարցի տակ չդնել «այլընտրանքների» սրբազանությունը: Վերջիվերջո, եթե 1700 տարվա կենաց մահու պայքարից հետո կարելի է մոռանալ վերոհիշյալ հայրերի պատգամները և Հիսուսի մի բնությունը ձեռի հետ նաև երկբնակ համարվել, ինչու չի կարող երկբնակ համարվել ճշմարտությունն առհասարակ: Երկբնակ ճշմարտությունը դա այն է, երբ սրբորեն պետք է հետևել, թե Բագրատ ու Միքայել սրբազաններին և թե, նրանց ամբողջովին հակասող, Վազգեն ու Առաքել սրբազաններին:

Ոմանք իհարկե դժվարանում են այս «եկբնակը նորաձև է» շարժման մեջ կողմնորոշվել և սրբապիղծներին չդասվելու համար լուռ են մտահոգվում եկեղեցու պառակտմամբ: Էլ ավելի քչերն են նույնիսկ մտքում արձանագրում այն ցավալի փաստը, որ, քաղաքական, տնտեսական, անվտանգային և այլ արհավիրքների մեջ հայտնված մեր հոտը, իրականում ամենից շատ տանջվում է բարոյական ճգնաժամի ճիրաններում: Եվ տանջանքն այդ գուցե հենց նրանով է սրվում, որ մեր բարոյական ուղենիշները ճշմարտությունը փնտրելու ու սեփական բարեկեցության գնով մեզ այն ցույց տալու փոխարեն քաղաքական, երբեմն էլ զուտ նեղանձնական, նպատակահարմարությունն են առաջ քաշում:

Կար անշուշտ ժամանակ, երբ մեր հոգևորականները ամենից վեր էին դասում հենց բարոյականությանը վերաբերվող օրակարգը և ժամանակը ցույց տվեց, որ իրենց այդ սկզբունքայնությունն էր, որ թույլ տվեց մեզ սեփական ինքնություն ունենալ: Պարսիկները եկան ու գնացին, հետո մոնղոլներն ու արաբները, բայց մերոնց մտքով չանցավ, որ կարելի էր հետին թվով «նիրյատ» ըլնել Քաղքեդոնի մեջ ու Բյուզանդացիքից մի բան կլպել, եթե ոչ հոտի համար, ուրեմն գոնե սեփական թայֆի...

Հմի Պուլքերիան ա էլի, վիզ ա դրել կայսրության առաջին կին իմպերատոր հռչակվել: Բռնել, սխոդկա ա կանչել, Նեստորին ռասկառանավատ պիտի անի, օղորմածիկ «կնատյած» Կյուրեղ Ալեքսանդրացուն պրոշլյակ ճանաչի ու Աստվածածնին որպես պաշտամունքի առարկա առաջ բերի, որ էդ բռի բյուզանդացիք մի քիչ կնամեծար դառնան: Հիսուսի հայրը թող շարունակի լինել Աստված, բայց մայրը թող լինի մարդը, ինքն էլ կունենա երկու բնություն մարդկային ու աստվածային: Պուլքերիան էլ վերջապես կնստի գահին: Չէէէէ՜, էս մեր հայերը պիտի պարտադիր ճշմարտության համար դոշ տային, սաղի հետ հագնեին, գնային մենակով Սասանյանների դեմ կռվեին, ինչ ա թե չեն ընդունում քաղաքական նպատակարհամրության համար բարոյական նորմերի ոտնահարումը:

Մեկը չկա՞ր հուշեր Հովսեփ Վայոցձորցուն, որ կարելի ա մի հոգու ղրգել Քաղքեդոն Պուլքերիայի թրի տակով անցնելու, բայց, օրինակ, Մելիտե Մանազկերտցուն էլ ղրգել պարսիկների մոտ, որ ընդեղից Պուլքերիայի հրաժարականը պահանջի... մինչև տենային` ինչ էր ըլնում, ով էր ում կրում... արանքում իհարկե հոտը խույվորած բարոյալքվելու էր ու հուսահատությունից հրաժարվեր ինքնությունից էլ, Աստծուց էլ հայրենիքից էլ, բայց դե դա էգուց մյուս օրվա հարց կլիներ, իսկ էսօր պետք էր հարմարվել, լեզու գտնել, ճկունություն դրսևորել...

Համ էլ Ավարայրը չէր լինի, էդքան կարգին տղա չէր զոհվի... ինչպես հիմա նորաձև է ասել՝ անիմաստ... բյուզանդացիք մեր տարածքով սասանյան պատժամիջոցներից կխուսափեին, պարսիկներից վարկ կվերցնեինք եկեղեցի կսարքեինք, հետո էդ վարկը փակելու համար էլի վարկ կվերցնեինք, հետո վարկի դիմաց հող կտայինք առանց կռվի, առևտուր կանեինք... հայերն էլ դե բարոյական ողնաշարը կկորցնեին ու մի քանի տասնամյակ հետո կփոշիանային առանց կռիվ-դավ, հազար տարուց ավել սեփական ինքնության ձեռը չէին չարչարվի: Պապ թագավորին գործը չէր էլ հասնի:

Իսկ ինչ-որ մի զուգահեռ իրականությունում Հայ Առաքելական Եկեղեցու մի խարիզմատիկ սպասավոր զինվում է Հովհաննես Օձնեցուց ժառանգած զինանոցով և իր մաքուր անգլերենով մեր խորհրդավոր եկեղեցիների ներսից շաբաթը մեկ քարոզ է կարդում սոցցանցերում, որտեղ բացահայտում է քրիստոնեության գաղտնիքները, պնդում և հիմնավորում է մեր եկեղեցու դոգմատիկ իրավացիությունը, համոզում է օտարազգիներին, որ իրենց բոլոր պրոբլեմները նրանից են, որ նրանք հեռվացել են Հիսուսից, քանի որ իրենց հոգևորականները միշտ հարմարացրել ու նենգափոխել են քրիստոնեության փիլիսոփայությունը տվյալ պահի քաղաքակական նպատակահարմարությանը: Նա բացատրում է, որ Հիսուսը չի կարող ունենալ երկու առանձին բնություն այնպես, ինչպես հոսանքը չի կարող լինել առանց լարի: Որ աստվածային էությունը բանականության մեջ է պարփակված և որ դրա մասին էին խոսում բոլորը` հույն ստոիկյաններից մինչև Հեգել ու Յունգ: Որ Եվրոպան ու ամերիկան կործանվում են հենց նենգափոխված քրիստոնեության ու Պուլքերիայի նման ամբիցիոզ ավանտյուրիստների պատճառով: Որ հայերը միշտ պաշտպանել են ճշմարտությունը` հաճախ սեփական կյանքի ու պետականության գնով: Այդ զուգահեռ իրականությունում ողջ աշխարհի պասսիոնար երիտասարդությունը ձգտում է կյանքում գոնե մեկ անգամ այցելել Հայաստան, իսկ շատերը նույնիսկ զենքը ձեռքին որոշում են սատար կանգնել` համալրելով հայկական բանակի օտարերկրյա խաչակիրների գունդը կամ նույնիսկ կորպուսը:

Այդ զուգահեռ իրականության մեկ այլ հոգևորական շատ ու աներկբա կպատասխաներ այն հարցին` բարոյական մարդ է արդյոք քաղաքացի Փաշինյանը, և եթե այո, ապա ով է այդ պարագայում Փաշինյանի ամեն ինչին ընդդիմացող մեկ այլ քաղաքացի: Այնուհետև մեր զուգահեռ հոգևորականը կհորդորեր մեզ` ընդդիմացողներիս, զերծ մնալ եկեղեցի այցելելուց, քանի դեռ մենք չենք խոստովանել և ապաշխարել մեր մեղքերը, քանի որ հարկ չէ Աստծո տանը մեկ հարկի տակ նույն վերաբերմունքի արժանեցնել համ ուղղադավան և առաքինի Փաշինյանին, համ իրեն ամեն ինչով հակառակվողներին: Պարզ տրամաբանություն է՝ եթե Փաշինյանը պիտի հրավիրվի Մայր Տաճար, ապա իրեն անբարոյական համարողները չեն կարող...

Զուգահեռ իրականության երրորդ մի հոգևորական էլ, զերծ մնալով ներքաղաքական և աշխարաքաղաքական այս ելևէջներից, հղում կաներ միաբնակության վերաբերյալ Անանիա Շիրակացու աշխատանքներին և նախ իտոգ կտար արհեստական բանականության շուրջ ծագած բարոյաէթիկական վեճերին, այնուհետև Շիրակացու թեզերը մարմնավորող Էնշտեյնին հղում կաներ ու կասեր, որ քանի որ E=MC2, իսկ Ռոլֆ Լանդաուերի ֆորմուլայի համաձայն էնտրոպիայի վերացումը պահանջում է ջերմության գեներացում, ապա ահեղ դատաստանի օրը վրա կհասնի այն պահին, երբ աշխարհի սերվերներում պահվող ինֆորմացիայի ֆիզիկական քաշը կգերազանցի երկիր մոլորակի թողունակության սահմանները և այն կվերածվի սև խոռոչի...

Բայց այս ամենը, ցավոք, տեղի կունենա միայն շատ հեռու ու շատ զուգահեռ մի իրականությունում: Մեր իրականությունում Մայր տաճարի վերաբացման առաջին շարքերում նստած է Նիկոլը, իսկ իր կողքը քրիտոնեական հեզությամբ և խոնարհությամբ իրեն չզիջող մի շարք այլ հավատավորներ... բոլորը իրար արժանի:

Այս իրականությունում Շիրակացի «դոմփող» չկա...»։






Պարտաշենցին ունի բառիգի կերպար, տեսե՞լ եք ինչեր է գրված ձեր երեխայի դասագրքում. Սեմյոն ԲաբայանԲացահայտվեց գործող կառավարության մութ քաղաքականության մի քանի կողմերը. Մհեր Հակոբյան«Պորտուն» «Կրասնոդարի» հետ բանակցում է Սպերցյանի տրանսֆերի շուրջՀենրիխն ամբողջ աշխարհում բարձր է պահում Հայաստանի դրոշը. ՋորկաեֆԱրթուր Դավթյանը` մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն(տեսանյութ)ՉԼ եզրափակիչ. ՊՍԺ - «Ինտեր». Մեկնարկային կազմեր ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՊԱՏՐԻԿԻ ՖՐԵՅՐԵԻՆ«ԱՄԵՆԱԲԱՐԴ ԳՈՏԵՄԱՐՏԸ ՎՐԱՑՈՒ ՀԵՏ ՊԱՅՔԱՐՆ ԷՐ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՈւկրաինական կողմը ներից ստիպված էր համաձայնվել է ռուսական պատվիրակության հետ հունիսի 2-ի հանդիպմանըԱմերիաբանկն արժանացել է FEAS Չեմպիոնների լիգա մրցանակաբաշխության բրոնզե մրցանակինՄեդվեդևը կանխատեսել է Գերմանիայի տնտեսության փլուզումըՌուսական բանակը 7 օրում գրավել է 18 բնակավայր. BildՌուսական բանակը հարձակում է սկսել Զապորոժիեի ուղղությամբ. ՍիրսկիՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸՈւկրաինան հետաձգում է բանակցությունների մասնակցությունըՌուսաստանը կստեղծի սեփական մեսենջեր՝ ապահովելու թվային անկախությունՄեծ Բրիտանիայում հայտնել են՝ ով է իրենց «գլխավոր թշնամին»Իմ հագուստները՝ քայլող պատմություն են. Աննա ՀարությունյանՀՐԱՏԱՊ. Սրբազան, նվաստիս հակառակը ապացուցի. Հայտնի փաստաբանը ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկելՇվեդիան «սառեցրել» Է Ռուսաստանի հետ երկկողմ շփումներըԹույլ չեմ տալու մտնեն եկեղեցի մինչև զղջումով չգան Աստծո դուռը․ Մարմաշեն վանքի վանահայր«Կյանքի Մասը». երաժշտական-բանաստեղծական ծրագիրԻտալիայում պատրաստվում են Ռուսաստանի դեմ հնարավոր պատերազմի․ IL Fatto QuotidianoՀունիսի 30-ին սպասվում է իրական պարային տոն՝ մարզահամերգային համալիրում Նացիստի ժառանգի վրեժը. Գերմանիայի կանցլերի պապը կրքոտ հիտլերական էրԱՄՆ-ում հայտարարել են՝ Եվրոպայի «չորս հրացանակիրները» չեն կարող ապահովել Ուկրաինայի հաղթանակըԱհա և Տիրանայում խմած սուրճի պատվերն ու հաշիվը. Աշխեն ՍումբուլյանThe Guardian. Սթարմերը Ռուսաստանը հայտարարելու է «անմիջական և լուրջ սպառնալիք» Մեծ Բրիտանիայի համարԴիվական խրախճանք է Հայաստանում. չտրվենք չարահնար կործանարար գայթակղությանը. Հայր Ասողիկ ԿարապետյանԿրիպտոակտիվների ոլորտի նկատմամբ վերահսկողությունը կուժեղացվիՉԼ. «Ինտերի» հավանական մեկնարկային կազմը ՊՍԺ-ի դեմ խաղում Զզվացրել ես դու «ժողջանին». անդրադարձ՝ Նիկոլի մենախոսության մի քանի դրվագների...Ինչ ցուցմունք է տվել Փաշինյանի նախկին խոսնակը դատարանում«ՄԵԶ ՀԱՄԱՐ ՀՐԱՇԱԼԻ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ՉԵՄՊԻՈՆ ՈՒՆԵՆԱՅԻՆՔ ԵՐԵՎԱՆԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ». ԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԱՏԵԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ ՍԵՐՅՈԺԱ ՄԱԿԱՐՅԱՆԱվստրալիայում գրանցվել է կապիկի ծաղիկի նոր շտամով վարակման առաջին դեպքըՀունիսին բախտը կժպտա Կենդանակերպի 3 նշաններինՎիճակախաղում կհաղթեք. Գլոբան մայիսի վերջին օրը հաճելի անակնկալներ է կանխատեսել երեք կենդանակերպի նշանների համարՎիճաբանություն-ծեծկռտուք և մահվան ելքով վրաերթ՝ «4-րդ գյուղում». մայրը հիվանդանոցի ճանապարհին մահացել է, բժիշկները պայքարում են 2-ամյա երեխայի կյանքի համարՈրոնք են ուտելուց հետո սուրճ խմելու վտանգներըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԽաղաղության պայմանագրի կնքման գործընթացում Ադրբեջանը ներկայացնում է նորանոր պահանջներ. Վեհափառ Հայրապետ (տեսանյութ)Մայիսի 31-ին ներկայացված տարադրամի փոխարժեքներըՄայիսի 31-ի հորոսկոպը. Երկվորյակներին՝ նոր ծանոթություններ, Առյուծին՝ կարևոր հանդիպումՆոր կադրեր հայկական «դարի հարսանիքից». Որքա՞ն է արժեցել հարսնացուի զգեստը եւ ի՞նչ էր հագել նրա Յորքշիրյան տերիերըՉեմպիոնների լիգա. ՊՍԺ-«Ինտեր» հանդիպումն` ԱՅՍՕՐՄայր Աթոռի համապատասխան կառույցները պետք է քննեն Աջապահյանի հայտարարությունը և հանրությանը տան համապարփակ պարզաբանումներ. Նիկոլ ՓաշինյանՋերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին«Հրապարակ». Ճնշման գործիքն Արմեն Աբազյանն է«Ժողովուրդ». ՔՊ վարկանիշը փրկելու ելքեր են պետք. Փաշինյանը հենման կետ է փնտրում«Փաստ». Ոչ միայն Նիկոլ Փաշինյանին է կեղծ տեղեկություններ փոխանցում, այլև ՈՒԵՖԱ-ի ղեկավարությանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top