Վարչապետին Արթիկում առանձնահատուկ ջերմությամբ են ընդունել. Մանրամասներ

Այսօր աշխատանքային այցով Արթիկ ժամանած վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիամավորել էին սովորականից ջերմ ու սիրառատ։ Արթիկի եւ շրջակա համայնքի բնակիչները Փաշինյանին իրենց գոհունակությունն էին հայտնում, որ վերջինիս պաշտոնավարումից հետո համայնքում չկա դպրոց ու մանկապարտեզ, որ անմխիթար վիճակում հայտնված լինի։ «Մեր համայնքի ղեկավարն էլ ի տարբերություն նախորդների սրտացավ է համայնքի ամեն ծառ ու ծաղկի հանդեպ։ Շնորհակալ ենք վարչապետին ու համայնքի ղեկավարին, որ մարզը ու հասկապես Արթիկ համայնքը միշտ ուշադրության կենտրոնում են պահում»,-ասաց արթիկցի Արամ Մնոյանը։