Թալին համայնքի ղեկավարի հերթական հաջողությունը

Թալին համայնքում երթուղիները մեկնարկել են.
_________________
Այսօր, վաղ առավոտից, պաշտոնապես մեկնարկել են «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի կանոնավոր ուղևորափոխադրումները Թալին համայնքից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ։
Թալինի համայնքապետարանի աշխատակիցների և համայնքի վարչական ղեկավարների հետ Թալինի հրապարակում ներկա եմ եղել գործընթացի մեկնարկին՝ «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ տեղում հետևելու կազմակերպչական աշխատանքներին:
Հարգելի´ քաղաքացիներ, մոտ օրերս հստակ կտեղեկացնենք երթուղիների չվացուցակների մասին, մինչ այդ տեղեկատվությունը կարող եք իմանալ վարորդներից:
Շնորհակալություն բոլորին համբերության և աջակցության համար։ Բարի երթ բոլորին: