Ռուսները, ճեղքելով ուկրաինական պաշտպանությունը Սումում, հիմնականում գրավել են ռազմավարական նշանակության Յունակովկան (Քարտեզ)
Միջազգային
Ռուսական ուժերը, ճեղքելով ուկրաինական պաշտպանությունը Սումի ուղղությամբ, մտել են ռազմավարական նշանակություն ունեցող Յունակովկա` հիմնականում գրավելով այն:
Յունակովկան Կուրսկի տիրույթ ուկրաինական ուժերի ներխուժման փուլում կոմունիկացիոն հիմնական հանգույցն էր: Գրավելով այն, ռուսական ուշերն մի կողմից` փակում են դեպի Կուրսկ տանող մայրուղին` սուր սպառնալիք ստեղծելով սահմանի ուկրաինական մասի ներկա պաշտպանության համար: Մյուս կողմից, հիմա այն դառնում է կոմունիկացիոն հանգույց, բայց արդեն ռուսական ուժերի համար դեպի մարզկենտրոն Սում հարվածի համար:

