Ինչ էին խոսում Մակրոնն ու կինը «հռչակավոր» ապտակից հետո
Միջազգային
New York Post-ը հրապարակել է Ֆրանսիայի նախագահի դեմքին` կնոջ ապտակից հետո հաջորդած խոսակցության շուրթային վերծանումը։
«Ապտակից հետո իրավիճակը կրկին լարվեց. Մակրոնը նրբանկատորեն ձեռքը մեկնեց կնոջը, սակայն նա անտեսեց այդ ժեստը՝ նախընտրելով բռնվել ճաղաշարից։ Անցնելով կողքով՝ նա, շշնջաց. «Dégage, espèce de loser», որը կարելի է թարգմանել որպես. «Թող ինձ հանգիստ, դու՝ անհաջողակ»։
«Մի պահ անց Մակրոնը փորձեց հանդարտեցնել իրավիճակը՝ ասելով. «Essayons, s’il te plaît» - «Եկեք փորձենք, խնդրում եմ»։ Ինչին Բրիջիտը կարճ և սառնորեն պատասխանեց. «Non» - «ոչ»։ Նրա վերջին արտահայտությունը՝ «Je vois», որը նշանակում է «ես հասկանում եմ», և դեմքի արտահայտությունը ամեն ինչ ասում են»,- գրում է լրատվամիջոցը։
